Հուլիսի 19-ին Վայոց ձորի մարզի բնակիչ 21-ամյա Արա Ք․-ն լողալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել, հայտնել է Shamshyan.com-ը։
Կայքի տվյալներով՝ դեպքի մասին ահազանգը ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է 16:40-ի սահմաններում։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակը մոտ 30 րոպե որոնողական աշխատանքի արդյունքում ջրվեժում 6 մետր խորությունից հայտնաբերել է և դուրս բերել ջրահեղձ երիտասարդի մարմինը։




































