Մադրիդից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա բռնկված խոշոր հրդեհի հետևանքով այրվել է շուրջ 12 000 հեկտար անտառային և բնակելի տարածք, հայտնել է France 24-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Հրդեհը տարածվել է լեռնային տեղանքով՝ վնաս հասցնելով բնության հատուկ պահպանվող տարածքներին։ Այդ շրջանում բնակվում են կենդանիների հազվագյուտ տեսակներ, որոնցից մի քանիսը գտնվում են անհետացման եզրին։
Վերջին շաբաթների ընթացքում Իսպանիան բախվել է մի քանի խոշոր անտառային հրդեհի։ Երկրի հարավում օդի ջերմաստիճանը գերազանցել է +43 աստիճանը, իսկ Կատալոնիայի որոշ հատվածներում այն հասել է մինչև +45 աստիճանի։






































