Հայաստանում հուլիսի 20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է +34-36 աստիճան, երեկոյան՝ +27-29 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +25-29 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +25-28 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +31-34 աստիճան:
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է +21-26 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +24-28 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +25-28 աստիճանի, հովտային շրջաններում՝ +29-33 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +24-28 աստիճան, նախալեռնային՝ 30-35 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև +33-36 աստիճան, հովտային շրջաններում՝ +35-37 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 35-37 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +23-27 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +34-37 աստիճան։
Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +18-22, նախալեռնային շրջաններում՝ +23-27 աստիճան, հովտային շրջաններում՝ +30-33 աստիճան։
Արցախում կանխատեսվում 24 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
Ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ․ ՀՎԿԱԿ
Բյուրեղավան համայնքում արձանագրված աղիքային վարակների դեպքերի վերաբերյալ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության...






































