Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:37

«Յուրաքանչյուր ընտանիքի վրա 10 000 դոլար պարտք». Նարեկ Կարապետյանը՝ իշխանությունների տնտեսական քաղաքականության մասին

«Յուրաքանչյուր ընտանիքի վրա 10 000 դոլար պարտք». Նարեկ Կարապետյանը՝ իշխանությունների տնտեսական քաղաքականության մասին

Ամեն մեկիս ընտանիքի վրա իշխանությունները յոթ տարում վերցրել են 10 000 դոլար պարտք, հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։ Նա գնահատել է իշխանությունների տնտեսական քաղաքականությունը և զգուշացրել հարկերի հնարավոր բարձրացման մասին, եթե պահպանվի արտաքին պարտքի ներկայիս տեմպը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կառավարման տարիներին յուրաքանչյուր հայի անունից վերցվել է 2000 դոլար պարտք

Կարապետյանը հիշեցրել է, որ անկախության հռչակումից հետո մինչև 2017 թվականը Հայաստանը վերցրել էր ընդամենը 6 մլրդ դոլար պետական ​​պարտք։ Հաջորդ յոթ տարիների ընթացքում՝ չորս անգամ ավելի կարճ ժամանակահատվածում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավորած իշխանությունները ներգրավել են ևս 6 մլրդ դոլար պարտք։ Սա կազմում է մոտ 2000 դոլար պարտք մեկ հայի հաշվարկով կամ 10 000 դոլար՝ հինգ անդամից բաղկացած ընտանիքի համար։

«Ամեն տարի այս կառավարությունը պետական ​​պարտքն ավելացնում է մոտ 1 մլրդ դոլարով։ Տարեկան վերցնում ենք մեկ մլրդ դոլար պարտք, այսինքն՝ ամեն հինգ հոգանոց հայկական ընտանիքի, մեր ընտանիքի, ձեր ընտանիքի վրա, ամեն օր 1500-2000 դրամ պարտք է գալիս, այս կառավարության կողմից ամեն ամիս ձեր ընտանիքի վրա ավելանում է 50 000 դրամի պարտք»,- բացատրել է Կարապետյանը։

Նա նաև անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի թեմային՝ նշելով, որ արդյունավետ միջոցներից մեկը երկրին օգուտ բերած պետական ​աշխատողների աշխատավարձերի բարձրացումն է, որպեսզի նրանք ազնիվ աշխատելու մոտիվացիա ունենան և չդիմեն կոռուպցիոն սխեմաների։

Բյուջեի դեֆիցիտը և աճող պարտքը

Կարապետյանի խոսքով՝ Հայաստանը վերջին յոթ տարիների ընթացքում ապրում է պետական ​​բյուջեի պակասուրդ։ Վերջին հինգ տարիների ընթացքում այդ պակասուրդը տարեկան կազմել է մոտ 1 մլրդ դոլար։ Ֆինանսների նախարարությունն այն ներառում է հաջորդ տարվա բյուջեում, ապա դիմում է միջազգային բանկերին և ներդրողներին՝ տոկոսներով վարկեր ներգրավելով պակասուրդը լրացնելու համար։

Արդյունքում՝ պարտքն ամեն տարի աճում է, և մոտենում է տոկոսները վճարելու ժամանակը։ Նա նշել է, որ միայն 2024 թվականին պետական ​​պարտքի սպասարկումը Հայաստանին արժեցել է մոտ 720 մլրդ դրամ (մոտ 1,8 իլրդ դոլար), որը կազմում է բյուջեի 20%-ը։

«Գրեթե բանակի չափ ծախս անում ենք ուղղակի պետական պարտքի ու մայր գումարի տոկոսները վճարելու համար, ու ամեն տարի այդ պարտքն ավելանում է մեկ մլրդ դոլարով»,- ընդգծել է Կարապետյանը։

Միևնույն ժամանակ՝ պարտքի տարեկան աճը կազմում է 1 մլրդ դոլար, իսկ նախընտրական տարիներին այդ աճը հասնում է 1,2-1,3 մլրդ դոլարի։

Քաղաքացիները կմարեն իրենց պարտքերը հարկերի միջոցով

Պարտքի վրա հիմնված տնտեսական զարգացման և դպրոցների ու ճանապարհների շինարարության համար վերջում քաղաքացիներն են վճարելու, ասել է Կարապետյանը։

«Երբ վճարելու ժամանակը գալիս է, ու պետությունը բարձրացնում է հարկերը, առաջինը բարձրացնում է գործարարների համար, գործարարներն էլ բարձրացնում են գները, գներն էլ բարձրանում են արդեն հասարակության համար, սա գնաճի վրա մեծ բացասական ազդեցություն է թողնում և վերջում վճարելու եք դուք»,- պարզաբանել է նա։

Նրա խոսքով՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճի մասին հայտարարություններում հաշվի չի առնվում, որ այն հիմնականում ապահովվում է Ռուսաստանից եկած ակտիվներով, որոնք կանհետանան կամ կկրճատվեն Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։

«Որ պահին ռուսական իմպորտը և ռեէքսպորտը փակվեցին, որ պահին Ռուսաստանը խաղաղություն կնքեց Ուկրաինայի հետ, մեր տնտեսության վրա դա կունենա շատ մեծ բացասական ազդեցություն, և այդ ամբողջ առևտրաշրջանառությունը դուրս կգա մեր երկրից։ Այդ օրը մենք արդեն կզգանք պետական պարտքի ծանրությունը մեր բյուջեի վրա, իսկ այդ օրը հեռու չէ»,- զգուշացրել է նա։

Կարապետյանը հավելել է, որ պետական ​​պարտքը կարող է արդարացվել միայն մեկ դեպքում, եթե միջոցներն ուղղվեն արտադրական օբյեկտների և եկամուտ ստեղծող ենթակառուցվածքների կապիտալ ներդրումներին։

«Միակ դեպքը, երբ մենք դրական ենք համարում պետական պարտքի ավելացումը, դա կապիտալ ներդրումներն են արտադրական հզորությունների մեջ, որպեսզի հարկեր առաջանա, աշխատատեղեր ստեղծվեն և հնարավոր լինի այդ հզորություններից առաջացած եկամուտներն ուղղել պարտքի փակմանը և ոչ թե մարդկանց գրպանին կպնել»,- նշել է նա։

Դպրոցների և ճանապարհների շինարարության ընթացքում բյուջետային կորուստները

Կարապետյանը մեկնաբանել է իշխանությունների կողմից դպրոցների, մանկապարտեզների և ճանապարհների կառուցման և վերանորոգման հարցը։ Նա նշել է, որ դպրոցաշինության ծրագիրը մեկնարկել է նախորդ կառավարությունը։ Կարապետյանի խոսքով՝ ներկայիս վարչապետի կողմից 2024 թվականին նոր և վերանորոգված դպրոցներում սկսված ստուգումների հետևանքով մրցութային գները մեկ դպրոցի համար աճել են 1 մլն դոլարով։

«Յուրաքանչյուր դպրոց, որ առաջ կառուցվում էր, օրինակ, 900 մլն դրամով, սկսեց կառուցվել նույն պրոեկտով՝ 1,4 մլրդ դրամով։ Ամեն քառակուսի մետրի մեջ, եթե նախկինում շինարարությունը և բարեկարգումն արժեր 900 դոլար, դարձավ 1500 դոլար»,- ասել է նա։

Կարապետյանը բացատրել է, որ անորակ աշխատանքի դեպքում վարչապետի կողմից ուժայինների հնարավոր միջամտության մասին սպառնալիքներից հետո գործարարներն ստիպված էին բարձրացնել գները՝ ապահովագրվելով ռիսկերից: Նրա խոսքով՝ արդյունքում 128 դպրոցների վերանորոգման և կառուցման համար բյուջեն կորցրել է մոտ 128 մլն դոլար։

Ճանապարհաշինության մասշտաբների մասին իշխանությունների հայտարարությունների վերաբերյալ Կարապետյանը նշել է, որ երկրում ամեն տարի կառուցվում է մոտ 500 կմ ճանապարհ: Միևնույն ժամանակ, ըստ նրա, Վրաստանում այդ թիվը հասնում է 1500 կմ-ի, մինչդեռ այդ երկրի կառավարությունը ճանապարհաշինության համար որևէ հատուկ նշաձող չի սահմանում, իսկ Հայաստանի կառավարությունը կառուցում է 500 կիլոմետր ճանապարհ և այդ մասին թմբկահարում ամեն անկյունում։

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ կազմել էր 13 մլրդ 852 մլն 137 հազար դոլար։ Արտաքին պարտքը կազմել է 6,94 մլրդ դոլար, ներքինը՝ 6,908 մլրդ դոլար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+