Հայաստանի պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ կազմել է 13 միլիարդ 852 միլիոն 137 հազար դոլար (ՀՆԱ-ի կեսից մի փոքր ավելին- AT), հայտնել է Վիճակագրական կոմիտեն։
Արտաքին պարտքը (արտաքին պարտատերերին-AT) կազմել է 6.94 միլիարդ դոլար, ներքինը՝ 6.908 միլիարդ դոլար։
Ամսվա ընթացքում Հայաստանի պետական պարտքն աճել է 116.5 միլիոն դոլարով։ Միաժամանակ, արտաքին պարտքը նվազել է 46 միլիոն դոլարով, իսկ ներքին պարտքը՝ 162.5 միլիոն դոլարով։
2024 թվականի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 12 միլիարդ 842 միլիոն 240 հազար դոլար, որից արտաքին պարտքը՝ 6.4 միլիարդ դոլար, իսկ ներքինը՝ 6.3 միլիարդ դոլար։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ 2025 թվականին Հայաստանում պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը կկազմի 54.3%։




































