ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է ևս 90 օրով երկարաձգել «մաքսատուրքերի հրադադարը» Չինաստանի հետ, հայտնում է Euronews-ը։
Առանց այդ փաստաթղթի չինական ապրանքների մաքսատուրքերը կաճեին մինչև 145%։ Ապրիլին Թրամփն ասել էր, որ կարող է սահմանել նոր տուրքեր՝ մինչև 245%։ Ի պատասխան՝ Չինաստանը սահմանել էր 125% մաքսատուրք։
Մայիսի սկզբին ԱՄՆ-ն ու Չինաստանը համաձայնել էին 90-օրյա դադարի։ Այդ ժամանակի ընթացքում կողմերը ցանկանում էին քննարկել առևտրի պայմանները և գտնել փոխզիջում։ Անցած ամիս երկու երկրների պատվիրակությունները հանդիպել էին Ստոկհոլմում։ Նշվում է, որ հենց այնտեղ է որոշվել ևս երեք ամսով երկարաձգել հրադադարը։





































