Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:16

ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնել են կրճատել մաքսատուրքերը

ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնել են կրճատել մաքսատուրքերը

ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել մայիսի 14-ից փոխադարձաբար նվազեցնել մաքսատուրքերը՝ նպատակ ունենալով մեղմել առևտրային դիմակայությունը, հայտնել է Սպիտակ տունը:

Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ ԱՄՆ-ն նվազեցնում է չինական ապրանքների վրա կիրառված մաքսատուրքերը՝ 145%-ից մինչև 30%, իսկ Չինաստանն ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը՝ 125%-ից մինչև 10%։

Այս մասին հայտարարվել է շաբաթներ շարունակված լարվածությունից հետո՝ մայիսի 10-ին Ժնևում կայացած հանդիպումից հետո, որին մասնակցել են Չինաստանի փոխվարչապետ Հե Լիպենգը և ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ այս քայլով երկու գերտերությունները փոխադարձ մաքսատուրքերը կնվազեցնեն ընդհանուր 115%-ով:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «շատ լավ» և «կառուցողական» է որակել Ժնևում կայացած հանդիպումը՝ ընդգծելով, որ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները պայմանավորվել են «վերագործարկել առևտրային հարաբերությունները»։

Պեկինը փետրվարից էր ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների համար 10-15% մաքսատուրք սահմանել, ապա բարձրացրել այն՝ այսպես հակադարձելով Վաշինգտոնի որոշմանը, որով Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա 10%-ի չափով մաքսատուրքեր էր սահմանել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+