Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:51

Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

Շիրակի մարզի Աշոցք համայնքի բազմաթիվ բնակավայրերում բրուցելոզով վարակված անասուններ կան, վարակը դուրս է եկել վերահսկողությունից, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

Պատգամավորը, որն այցելել է Աշոցք համայնքի Մուսայելյան բնակավայր, տեղեկացրել է, որ հիվանդությունը շարունակվում է տարածվել։ Նա շտապ արձագանք է պահանջել պետական կառույցների կողմից, որոնք, նրա խոսքով, լուռ են։

«Պետական մարմինների կողմից ոչ մի լուրջ գործողություն չկա։ Գյուղացիները կորցնում են ապրուստի աղբյուրը՝ առանց պետական աջակցության։ Ես պահանջում եմ համապարփակ ստուգումներ իրականացնել Շիրակի մարզում, փոխհատուցել ֆերմերներին հասցված վնասի դիմաց, ինչպես նաև իրազեկման համապետական արշավ՝ բրուցելոզի կանխարգելման համար»,- գրել է Մելքոնյանը՝ նշելով հիվանության տարածման վտանգի մասին։

Մայիսի 20-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնել էին, որ Գեղարքունիքի Չկալովկա գյուղում արձանագրվել են բրուցելոզի դեպքեր։ ՍԱՏՄ-ից հավելել էին, որ իրավիճակը վերահսկվում է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+