ՀՀ Կառավարությունն այսօր՝ ապրիլի 16-ին, տեղի ունեցած նիսում հաստատեց թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության, նախագծման և մակետային նախատիպի մշակման, համակարգի նախագծի շտկման 5 օրինակ ինժեներկան նշումի մշակման աշխատանքները՝ ապահովելով արտադրական ամբողջական ցիկլին հասնելու աշխատանքների իրականացման նպատակով «Ինժիներական ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը առանց մրցույթ որպես դրամաշնորհ տրամադրել 90 մլն դրամ։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նախ նշեց, որ նախարարությունը մրցույթ էր հայտարարել թոքերի արհեստական շնչառական սարքավորումների նախագծման, իրականացման ամբողջական կամ մասնակի արտադրության համար, ստացվել է 300 հայտ, դրանք ուսումնասիրել են, և առաջարկ կա սկսելու արտադրություն։
Նախարարը տեղեկացրեց, որ ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կլինի թոքերի արհեստական շնչառական սարքերի պահանջը բավարարելու, աջակցելու առողջապահական համակարգին՝ կորոնավիրուսի տարածման արդյունքում ինտենսիվ բուժան փուլում թոքաբոբով հիվանդ քաղաքացիների բուժման նպատակով։
Արշակյանի խոսքով՝ 4-ից 6 ամսվա ընթացքում հնարավոր կլինի գալ արտադրական վիճակի և ունենալ արդեն իսկ աշխատող սարքավորում։
«Նաև շուկայական գնից շուրջ երկու անգամ պակաս գնով արտադրելու հնարավորություն կունենանք։ Նաև հնարավորություն կունենանք ամսական շուրջ 40-ից 50 արտադրանք տալու։ Աշխարհում նաև 800 հազարից ավելի այդպիսի ապարատի պահանջ կա։ Սա հնարավորություն է, որ մեր ինժեներական ընկերությունները կարողանան մուտք գործել բժշկական սարքերի արտադրման շուկա»,- ասաց Հակոբ Արշակյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







