Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:04

Հայաստանի համար կարևոր է չտրվել շահագրգիռ երկրների մանիպուլյացիաներին. Սամվել Կարապետյան

Հայաստանի համար կարևոր է չտրվել շահագրգիռ երկրների մանիպուլյացիաներին. Սամվել Կարապետյան

Պատմականորեն Ռուսաստանը Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերն է, շահագրգիռ երկրների քաղաքական մանիպուլյացիան վտանգ է ներկայացնում Հայաստանի տնտեսական անվտանգության համար, հայտարարել է «Հայ գործարարների ասոցիացիայի» և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը՝ ելույթ ունենալով Մոսկվայում կայացած Armenian Business Forum 2024-ի ընթացքում։

Նա ընդգծել է, որ հայ գործարար համայնքի խնդիրն է պահպանել և ընդլայնել այդ հարաբերությունները, համախմբել և կամուրջ դառնալ երկու երկրների միջև հարաբերությունների արդյունավետ զարգացման համար:

Կարապետյանի խոսքով՝ միջազգային հարաբերությունների ներկայիս ճգնաժամի պայմաններում կարևոր է պահպանել Հայաստանի և Ռուսաստանի միջև երկար տարիների ընթացքում ձևավորված սերտ երկխոսությունը բոլոր մակարդակներում՝ քաղաքական, գործարար և մշակութային:

«Այսօր Հայաստանի համար առավել քան երբևէ կարևոր է չտրվել տարբեր շահագրգիռ երկրների քաղաքական մանիպուլյացիաներին։ Կարծում եմ, որ այդ գործողություններն ուղղակի սպառնալիք են Հայաստանի տնտեսական անվտանգության համար։ Ես բոլորին կոչ եմ անում սթափ գնահատել նման քայլերի հետևանքները»,- հայտարարել է «Տաշիր« ընկերությունների խմբի ղեկավարը։

Նա ընդգծել է, որ ոչ մի արտաքին հանգամանք չի կարող և չպետք է խոչընդոտ հանդիսանա հայ-ռուսական գործակցության մասնակիցների գործընկերության և համագործակցության զարգացման համար:

«Եվ դրանում, իմ կարծիքով, կարևոր է յուրաքանչյուրիս պատասխանատվությունը։ Ամենամեծ հայկական սփյուռքը Ռուսաստանում է, որը հանդիսանում է հայ-ռուսական համագործակցության հիմքը»,- ասել է Կարապետյանը:

Նրա խոսքով՝ չի կարելի հաշվի չառնել այն փաստը, որ հայկական սփյուռքը բոլոր ժամանակներում կարևոր կապող օղակ է եղել երկու երկրների միջև և մինչ օրս շարունակում է նշանակալի դեր խաղալ Հայաստանի կյանքում և զարգացման գործում: Նա նշել է, որ Ռուսաստանի հայերն ակտիվորեն մասնակցում են տնտեսական և սոցիալական նախագծերին, ներդրումներ են կատարում Հայաստանում և զբաղվում բարեգործական գործունեությամբ՝ դրանով իսկ նպաստելով երկրի զարգացմանը:

«Սփյուռքի՝ հանրապետության կյանքի վրա ազդելու հնարավորությունը խոսում է նրա կարևոր դերի մասին՝ որպես Հայաստանի համար ռեսուրսների, գիտելիքների և փորձի լրացուցիչ աղբյուր։ Այս առումով կցանկանայի նշել, որ Հայաստանի ներկայիս քաղաքական ուժերը չեն կարող հաշվի չառնել սփյուռքի շահերը, որն աշխատում է ոչ միայն ի շահ Ռուսաստանի, այլև Հայաստանի: Ուժեղ սփյուռքը Հայաստանի ամուր հենարանն է»,- ընդգծել է Կարապետյանը։

Նա նշել է, որ վերջին տարիները շատ բարդ էին Հայաստանի համար։

«Մենք բոլորս խորապես վշտացած ենք և կանգնած ենք հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի կողքին։ Մենք կանգնել ենք նրանց կողքին, էլի կկանգնենք, առանց կասկածի: Մենք անմասն չմնացինք նաև անցյալ տարվա սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած իրադարձություններից և լիակատար հոգատարության տակ վերցրինք հազարավոր ընտանիքների, որոնք ստիպված լքեցին իրենց տները։ Աջակցությունը շարունակվում է մինչ օրս»,- հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը։

Նշելով, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի համար առաջնային է մնում աջակցությունն արցախցիներին, Կարապետյանը համաժողովի մասնակիցներին կոչ է արել չմոռանալ իրենց պարտքի մասին, հնարավորինս աջակցել հայրենակիցներին:

Կարապետյանի խոսքով՝ չնայած վերջին տարիների դժվարություններին, Հայաստանը շարունակում է բարենպաստ երկիր մնալ բիզնես վարելու համար՝ հատկապես ռուսաստանցիների տեսանկյունից: Նա հավելել է, որ Հայաստանը երկար ժամանակ շարունակում է առաջատար լինել ԵԱՏՄ երկրներում տնտեսության աճի ցուցանիշով, ի դեպ, նույն երկրների շնորհիվ, և բաց է սերտ գործընկերության համար՝ երկրների միջև ավանդական բարեկամական փոխգործակցության հաշվին:

«Կարևոր է հասկանալ, որ մեզանից այսօր իրական գործողություններ, կոնկրետ քայլեր են պահանջվում։ Մենք պետք է նայենք առաջ, դեպի ապագա, ստեղծենք այնպիսի հնարավորություններ տնտեսության և բիզնեսի զարգացման համար, որոնց դեպքում Հայաստանը կարող է կայուն զարգանալ և բարգավաճել։ Ես հավատում եմ, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Կարապետյանը։

Նա Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ վստահության, գործարար կապերի ամրապնդման և տարբեր ոլորտներում երկխոսության ընդլայնման կոչ է արել:

Կարապետյանն ընդգծել է, որ «լսելու և միմյանց նկատմամբ հարգանք ու փոխըմբռնում ցուցաբերելու ունակությունն է, որ պետք է լինի հարաբերությունների հիմքում»:

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը նաև իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանում պահվող հայերին և ծննդյան օրվա առթիվ շնորհավորել Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին:

«Վերջում ուզում եմ իմ զորակցությունը հայտնել մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր անարդարացիորեն ձերբակալված են և գտնվում են Բաքվի բանտում։ Եվ հիշեցնեմ, որ այսօր մեր ընկեր Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է։ Բոլորիս անունից ուզում եմ շնորհավորել նրան»,-եզրափակել է Կարապետյանը։

Armenia Today-ը Armenian Business Forum-ը լուսաբանում է 2021 թվականից: 2022 թվականի հունիսին Buissup Conference հարթակը «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ միավորել է Հայաստանի ավելի քան 1000 երիտասարդ սթարթափներ: Հայ գործարարների ասոցիացիայի իրականացրած ծրագրերի մասին Armenia Today-ին 2022 թվականի մայիսին  պատմել է ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը:

2022 թվականի սեպտեմբերին Երևանում անցկացվել է Buissup Global Forum 2022-ը, որի ստարտափ նախագծերի մրցույթին ներկայացվել է շուրջ 50 նախագիծ 200 երիտասարդ ձեռներեցներից, լավագույն ստարտափները ներդրումներ են ստացել Հայ գործարարների ասոցիայից և «Տաշիր» ընկերությունների խմբից: Armenia Today-ը 2023 թվականին պատրաստել է ռեպորտաժների շարք բիզնեսի զարգացման համար ներդրումներ ստացած Հայ գործարարների ասոցիացիայի Buissup Global Forum մրցույթի հաղթող հայկական ստարտափների մասին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+