Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+2°
  • Կապան+8°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 19:41

Buissup Conference հարթակը «Տաշիր» — ի աջակցությամբ համախմբել է ավելի քան 1000 երիտասարդ ստարտափերների (լուսանկարներ, տեսանյութ)

Buissup Conference հարթակը «Տաշիր» — ի աջակցությամբ համախմբել է ավելի քան 1000 երիտասարդ ստարտափերների (լուսանկարներ, տեսանյութ)

Հայ գործարարների ասոցիացիան հունիսի 11-ին Երևանում կազմակերպել էր Buissup Conference է կազմակերպել՝ «Business։ next station» թեմայով: Միջոցառմանը ներկա էին 1400 մասնակիցներ, որոնց թվում՝ երիտասարդ գործարարներ, ուսանողներ և փորձագետներ Հայաստանից և այլ երկրներից: Buissup Conference — ը դարձել է Հայաստանի ամենախոշոր երիտասարդական իրադարձություններից մեկը։

Համաժողովը «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ է անցկացվում։

Մայրաքաղաքի Prime Hall հարթակում հավաքվել են ձեռներեցության ոլորտի լավագույն մասնագետները։ Նրանք կիսվել են իրենց փորձով և պատմել բիզնեսում նորագույն տեխնոլոգիաների կիրառման մասին, ինչպիսիք են արհեստական ինտելեկտը, մեքենայական ուսուցումը, վիրտուալ իրականությունը, կիբեռանվտանգությունը և այլն: Համաժողովի ծրագիրը կազմվել է այնպես, որ դրա արդյունքում մասնակիցները առաջիկա տարիներին բիզնեսի զարգացման հստակ տեսլական կարողանան կազմել:

«Մեկ հարթակում այսքան բիզնես-մտածելակերպով երիտասարդներին համախմբելը մեզ համար մեծ պատիվ է։ Մենք՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ Buissup հարթակ ենք ստեղծել հենց դրա համար՝ նպաստելու բիզնեսի զարգացմանը», — նշել է «Հայ գործարարների ասոցացիա»-յի ղեկավար Գոհար Ղումաշյանը։

Ըստ Ղումաշյանի՝ ասոցիացիան իր հիմնադրման առաջին իսկ օրերից բավականին հավակնոտ նպատակ է դրել մեկ հարթակում և մեկ գաղափարի շուրջ միավորել հաջողակ գործարարներին, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսական զարգացմանը և բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծմանը:

«Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Տիգրան Աբովյանն իր հերթին ասել է, որ «Տաշիր» -ի աջակցությամբ ստեղծվել է մի հարթակ, որի գլխավոր նպատակն է մեկ հարթակում միավորել նորարարական մտածողությամբ օժտված երիտասարդներին՝ դրանով իսկ հնարավորություն ընձեռելով նրանց սովորել ավագ սերնդի ներկայացուցիչներից և հասնել նոր բարձունքների:

«Տարվա ընթացքում առաջարկվել են բազմաթիվ նորարարական նախագծեր, որոնցից 9-ը ստացել են մոտ 1.2 մլն դոլարի ֆինանսավորում։ Իմ խորին համոզմամբ այս տարվա միջոցառումները կլինեն ոչ պակաս նորարարական, ոչ պակաս հետաքրքիր և ոչ պակաս հաջողված», — ասել է «Տաշիր» ընկերությունների խմբի ներկայացուցիչ Տիգրան Աբովյանը։

Համաժողովին որպես բանախոսներ հանդես են եկել NVIDIA ընկերության Երևանյան մասնաճյուղի ղեկավար Ռև Լեբարեդյանը, ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը, «Գալաքսի» ընկերությունների խմբի Գլխավոր տնօրենի տեղակալ, Ռազմավարության և Ինովացիայի տնօրեն Էդգար Կարապետյանը, Smartclick ընկերության հիմնադիր և տնօրեն Ռեմ Դարբինյանը, «ԱԿԲԱ ԲԱՆԿ»-ի Պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, ՀՀ կենտրոնական բանկի Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտ տնօրենի տեղակալ Կոմիտաս Ստեփանյանը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը: Միջոցառման մոդերատորը հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն էր:

«Գալաքսի» ընկերությունների խմբի Գլխավոր տնօրենի տեղակալ Էդգար Կարապետյանի խոսքով՝ նման նախագծերը պետք է հնարավորինս շատ լինեն։ «Նման նախագծերը հնարավորություն են տալիս երիտասարդներին ներգրավվել բիզնեսի ոլորտ՝ նորարարական տեխնոլոգիաների առավել արդյունավետ կիրառման միջոցով։ Դա նաև հնարավորություն կտա բիզնես-ընկերություններին իրենց շարքերում ներգրավել երիտասարդ կադրերի», — ասել է Կարապետյանը։

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արամ Փախչանյանի խոսքով՝ Հայաստանում ներդրումների հետ կապված խնդիրներ չկան, բայց երկրի համար կարևոր են անհրաժեշտ հմտություններ ունեցող թիմերի ձևավորում: «Հայաստանում «վխտում են» ներդրումային ֆոնդերը։ Հայաստանն ունի մեկ խնդիր՝ ձևավորվել համառ թիմեր, որոնք պատրաստ են հասնել մեծ նպատակների։ Սա է, որ մենք պետք է «աճեցնենք»։ Ես ամենօրյա ռեժիմով խոսում եմ ներդրողների հետ», — ասաց նա։

ABBYY ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանը Buissup Conference համաժողովի ընթացքում պատմել է արհեստական ինտելեկտի՝ «Մորֆեուս»-ի ստեղծման նախագծի մասին: Յանի խոսքով՝ իրենք փորձում են պարզել, թե ինչ չափանիշներ պետք է ունենա ոչ կենսաբանական ուղեկիցը՝ ընտանիքի անդամ դառնալու համար:

Անդրադառնալով կիբեռանվտանգության (cybersecurity) թեմային՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ»-ի Պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը տեղեկացրել է, որ ԿԲ-ն այսօր վեցամսյա ծրագիր է իրականացնում կիբերանվտանգության փորձագետների պատրաստման համար և մասնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին հրավիրել է մասնակցելու կրթական ծրագրին:

Buissup Conference-ը Buissup կրթական նախագծի մի մասն է, որի նպատակն է աջակցել երիտասարդ ձեռներեցներին` ստեղծելու արդյունավետ գործարար տարածք Հայաստանի և Ռուսաստանի միջև: Buissup-ի շրջանակներում հուլիսի 9-10-ը տեղի կունենա Buissup Hackathon հայ գործարարների մրցույթի առաջին փուլը, որի հաղթողները հնարավորություն կունենան մասնակցելու Buissup Global Forum մրցույթի եզրափակիչ փուլին, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-11 — ը Դիլիջան քաղաքում:

Конференция «Business: Next station»

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+