• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
17 Հունիս 2025 23:16
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

«Հայաստանից լավ լոգիստիկ հանգույց սարքել»․ ինչ են խոսել Armenian Business Forum 2024-ում

Աշխարհում, Տնտեսություն,
25 Մայիս 2024 18:57
ShareShareShare
«Հայաստանից լավ լոգիստիկ հանգույց սարքել»․ ինչ են խոսել Armenian Business Forum 2024-ում
telegram

Մայիսի 25-ին Մոսկվայում կայացել է Armenian Business Forum 2024-ը, որը դարձել է գործարար հարթակ Ռուսաստանի և Հայաստանի գործարարների միջև երկկողմ գործընկերության ամրապնդման և գործարար համագործակցության նոր հնարավորությունների ստեղծման համար: Այն կազմակերպել է «Հայ գործարարների ասոցիացիան» (ՀԳԱ)՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

Համաժողովը երկրորդ անգամ է կազմակերպվում և հավաքել է 400 մասնակիցների Հայաստանից և Ռուսաստանից, այդ թվում՝ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների և սկսնակ գործարարների: Առաջին համաժողովն անցկացվել է 2021 թվականին Երևանում, որտեղ Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարել էր Հայաստանում երկարաժամկետ ներդրումային ծրագրի մեկնարկի մասին։

Համաժողովի շրջանակներում տեղի են ունեցել պանելային քննարկում, նոր նախագծերի շնորհանդեսներ և քննարկումներ: Միջոցառման մասնակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության հեռանկարային ասպեկտները: Քննարկմանը մասնակցել են Կարապետյանը, «Ավիլոն» ընկերությունների խմբի համասեփականատեր և տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանը, Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության պետի տեղակալ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և երկու երկրների գործարար շրջանակների այլ ներկայացուցիչներ:

Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ներդրումների ընդհանուր համախառն հոսքը երկիր 2023 թվականի վերջին կազմել է 15 մլրդ դոլար, այդ թվում՝ 6 մլրդ դոլար Ռուսաստանից։ Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների կուտակված ծավալը կազմել է 2,14 մլրդ դոլար, որից 782 մլն դոլարը բաժին է ընկնում Ռուսաստանին (36,55%) և ևս 144 մլն դոլարը (6,7%)՝ Կիպրոսին: Այլ երկրների շարքում առանձնանում են Կանադան (7,8%), Լյուքսեմբուրգը (7,5%) և Ֆրանսիան (6,7%), բայց ներդրումային հոսքերով նրանք շատ են զիջում Ռուսաստանին:

Հայաստանի և Ռուսաստանի գործընկերության ամրապնդումը և հայ գործարար համայնքի խնդիրները ՌԴ-ում

Համաժողովի բացման իր խոսքում «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը կարևորել է Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերության ամրապնդումը:

«Մեր՝ որպես հայկական բիզնես համայնքի խնդիրն է պահպանել և ընդլայնել այդ հարաբերությունները։ Մենք պետք է միավորվենք և կամուրջ դառնանք մեր երկրների միջև հարաբերությունների արդյունավետ զարգացման համար», – ասել է նա։

Կարապետյանը համաժողովի մասնակիցներին կոչ է արել ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության մեջ և չմոռանալ բարեգործական ծրագրերի մասին:

«Կարևոր է հասկանալ, որ մեզանից այսօր իրական գործողություններ, կոնկրետ քայլեր են պահանջվում։ Մենք պետք է մեր հայացքն առաջ ուղղենք դեպի ապագան, ստեղծենք այնպիսի հնարավորություններ տնտեսության և բիզնեսի զարգացման համար, որոնց պարագայում Հայաստանը կարող է կայուն զարգանալ և բարգավաճել: Ես հավատում եմ, որ դա հնարավոր է»,- ընդգծել է նա։

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը հայկական սփյուռքն անվանել է երկու երկրների միջև կապող օղակ, որը մինչ օրս շարունակում է նշանակալի դեր խաղալ Հայաստանի կյանքում և զարգացման գործում:

«Այս կապակցությամբ կցանկանայի նշել, որ Հայաստանի ներկայիս քաղաքական ուժերը չեն կարող հաշվի չառնել սփյուռքի շահերը, որն աշխատում է ի շահ ոչ միայն Ռուսաստանի, այլև Հայաստանի։ Ուժեղ Սփյուռքը Հայաստանի ամուր հենարանն է»,- նշել է Կարապետյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել տարբեր շահագրգիռ երկրների քաղաքական մանիպուլյացիաներին: «Կարծում եմ, որ այդ գործողություններն ուղիղ սպառնալիք են Հայաստանի տնտեսական անվտանգությանը։ Կոչ եմ անում բոլորին սթափ գնահատել նման քայլերի հետևանքները», – հավելել է Կարապետյանը:

Կարապետյանը վստահեցրել է, որ շարունակելու է աջակցել Հայաստանին և Արցախի ժողովրդին: «Մենք բոլորս խորապես վշտացած ենք և կանգնած ենք հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի կողքին։ Մենք կանգնեցինք, մենք կկանգնենք, առանց կասկածի: Մենք անմասն չմնացինք նաև անցյալ տարվա սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած իրադարձություններից և լիակատար խնամքի տակ վերցրինք հազարավոր ընտանիքների, որոնք ստիպված լքեցին իրենց տները։ Աջակցությունը շարունակվում է մինչ օրս»”, – հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը։

Նշելով, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի համար առաջնային է մնում արցախցիների օգնությունը՝ Կարապետյանը համաժողովի մասնակիցներին կոչ է արել չմոռանալ իրենց պարտքի մասին, հնարավորինս աջակցել հայրենակիցներին:

Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարային ուղղությունները

«Հայ-ռուսական ինտեգրացիաներ. նոր հնարավորություններ» պանելային քննարկման ժամանակ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը Հայաստանի համար հեռանկարային ուղղություն համարեց «Հյուսիս-հարավ» նախագիծը՝ ընդգծելով Հայաստանը լոգիստիկ հանգույցի վերածելու անհրաժեշտությունը:

«Ռուսաստանը, ինձ թվում է՝ վերջնականապես ուղղությունը թեքել է դեպի արևելք, իսկ Հայաստանը, հավանաբար, պատմության մեջ առաջին անգամ շատ լավ կանգնած է Հյուսիս-հարավ խաչմերուկում, ուստի մենք պետք է օգտվենք այս պահից և Հայաստանից լավ լոգիստիկ հանգույց պատրաստենք, որը շատ լուրջ հնարավորություններ կտա հայ գործարարներին ավելացնել համախառն արտադրանքը»,– պարզաբանեց նա:

Կարապետյանը երկրորդ ակտուալ ուղղությունը համարում է ֆինանսական լոգիստիկայի ապահովումը։ Նա Հայաստանի գործընկերներին կոչ արեց ավելի ինտենսիվ, բայց զգուշորեն զբաղվել դրանով։ «Այսօր մեզ բոլորիս դա պետք է, կարևոր է, և ես այստեղ շատ մեծ ներուժ եմ տեսնում, քանի որ Ռուսաստանն այսօր գտնվում է բոլոր հնարավոր պատժամիջոցների տակ»,– հայտարարել է նա:

Որպես երրորդ ուղղություն Կարապետյանը նշել է արդյունաբերության զարգացումը՝ հավելելով, որ «Տաշիր» ընկերությունների խումբը ներկայումս զբաղվում է այդ ուղղության զարգացմամբ։ «Կարծում եմ, որ Հայաստանը կարելի է վերածել լավ արդյունաբերական հարթակի, ինչով մենք հիմա զբաղվում ենք, որովհետև այսօր Ռուսաստանում շատ պահանջված է ցանկացած արդյունաբերական ապրանք, քանի որ գլխավոր մատակարարը Չինաստանն է, որը շատ հեռու է Ռուսաստանից»,- հավելել է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը։

Սամվել Կարապետյանը վստահ է, որ Հայաստանը լոգիստիկ առումով ավելի գրավիչ կդարձնի Հյուսիս-Հարավ նախագծերին մասնակցելը և կոչ է արել ջանքեր գործադրել այդ ուղղությամբ վստահ դիրքորոշում որդեգրելու համար:

«Հասկանալի է, որ այնտեղ մենք ունենք շատ լուրջ մրցակից՝ մեր, այսպես կոչված, «բարեկամ»” երկիրը, բայց մենք մեր ձեռներեցության հաշվին պետք է վերցնենք նախաձեռնությունը, որովհետև այնտեղ բեռների և ֆինանսական շատ լուրջ հոսքեր կան։ Մենք պետք է անպայման մասնակցենք դրան և վերցնենք նախաձեռնությունը»,- ընդգծել է նա։

Կարապետյանը նաև նշել է, որ Հայաստանն «ունի գեղեցիկ Սյունիքի մարզ, որը միշտ կանգնելու է այդ ճանապարհին (Հյուսիս-Հարավ. – խմբ.)»: «Այժմ ամբողջ աշխարհի հիմնական խնդիրը մեր տարածաշրջանը ինչ-որ կերպ մեզնից պոկելն է, բայց ես կարծում եմ, որ դա ոչ մեկին չի հաջողվի, և ամեն դեպքում, մենք մասնակից կլինենք Հյուսիս-հարավ ճանապարհին», – վստահեցրել է «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը:

Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հյուսիս- Հարավ ճանապարհն իրականացնելու համար Հայաստանը պետք է հաշվի առնի լոգիստիկ համակարգերի կազմակերպման ժամանակակից միջազգային փորձը և բիզնեսի թվայնացման ու ավտոմատացման փորձը:

«Մեր աչքի առաջ այսօր ձևավորվում է մեկ այլ ճյուղ՝ Արևելք-արևմուտք, և այսօր շատ ինտենսիվ կառուցվում է այդ ենթակառուցվածքը։ Ընդ որում, դա ոչ միայն ֆիզիկական ենթակառուցվածք է, այլև Չինաստանի կապը Կենտրոնական Ասիայի երկրների միջոցով, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Թուրքիայի միջոցով, Եվրոպայի հետ։ Չինաստանն այս հարցում շատ հետաքրքրված է։ ԵՄ-ն հսկայական միջոցներ է ներդնում, ԱՄՆ-ն հսկայական միջոցներ է ներդնում»,- ասել է նա։

Սարգսյանի խոսքով՝ նման ենթակառուցվածքի կառուցման ժամանակ կարևոր է ոչ թե ֆիզիկական ենթակառուցվածքը, այլ դրա շուրջ ձևավորվող հավելյալ արժեքը, ինչպես նաև ապրանքային հոսքերի անխափան լինելը, ինչը նշանակում է՝ ամբողջ բիզնես գործընթացի թվայնացում:

«Երբ մենք խոսում ենք այն մասին, որ մենք պետք է կառուցենք Հյուսիս-Հարավը, առաջին հերթին պետք է մտածենք այդ միջանցքների անխափան լինելու մասին, որովհետև միայն այդ դեպքում դուք մրցունակ կլինեք ։ Հակառակ դեպքում, բոլոր ապրանքային հոսքերը կանցնեն ձեր կողքով, քանի որ չնայած ճանապարհների ֆիզիկական երկարությունը ավելի մեծ կլինի, քան Հայաստանով, առանց թվայնացման ավելի շահավետ կլինի այդ ապրանքները տեղափոխել հարևան երկրներով»,- հստակեցրել է նախկին վարչապետը։

Հայաստանում արդյունաբերության զարգացման ներուժն ու հեռանկարները

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը համաժողովում խոսել է Հայաստանում ընկերության կողմից իրականացվող նախագծերի՝ մասնավորապես ծանր արդյունաբերության ոլորտում իրականացվող նախագծերի մասին: Նրա խոսքով, վերջին 15 տարիների ընթացքում այս ոլորտում «Տաշիրի» ամենամասշտաբային նախագիծը T-METAL մետալուրգիական գործարանի գործարկումն է: Դա մոտ 20 հեկտար արտադրական և պահեստային տարածք է, որի մուտքը դեպի Հայաստանի երկաթուղի է, որն իր հերթին միացված է վրացական Փոթի նավահանգստին, հստակեցրել է նա։ Արտադրության մեջ ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 80 մլն դոլար։

Կարապետյանի խոսքով՝ գործարանի ընդհանուր անվանական արտադրողականությունը կազմում է 150 հազար տոննա հեղուկ պողպատ, ինչը ոչ միայն կկարողանա լուծել երկրում պողպատի դեֆիցիտի խնդիրը, այլև թույլ կտա արտահանել այն: Սա կարևոր և որակական առաջընթաց է Հայաստանի տնտեսության համար, որը պետք է խթանի արդյունաբերության ողջ ճյուղի զարգացումը, ընդգծել է նա։ Ընկերությունների խմբի փոխնախագահը արդյունաբերությունը համարել է Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարային ուղղություն՝ նշելով, որ «Տաշիրը» որոշում է կայացրել ներդրումներ կատարել հենց այդ ոլորտում:

«Առայժմ Հայաստանում չկա այդ ոլորտում խոշոր ներդրումներ կատարող ընկերություն։ Հիմնականում հանքարդյունաբերական ընկերություններ կան, բայց վերամշակող և այլ արդյունաբերություններում խոշոր ներդրողներ չկան։ Մենք ստանձնել ենք այդ դերը։ Բնականաբար, դա կապիտալ է պահանջում։ Մենք հասկանում ենք, որ արդյունաբերությունը մեծ կապիտալ պահանջող ոլորտ է։ Բայց հիմնականում արդյունքները մեզ մոտ դրական են։ Պարզապես պետք է ներդրումներ կատարել այնտեղ, որտեղ չկա մեծ մրցակցություն, իսկ Հայաստանում կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ չկա հայրենական արտադրություն։ Պետք է կենտրոնանալ, ուսումնասիրել մասնագիտական տեսանկյունից և ընտրել այն ոլորտը, որը կարող է ավելի հետաքրքիր լինել ներդրումների և աշխատանքների կազմակերպման առումով», – ասել է Կարապետյանը։

Նա չհամաձայնեց այն տեսակետի հետ, որ Հայաստանում փոքր շուկա կա՝ նշելով, որ երկիր ներմուծման ծավալները տարեկան կազմում են 6-7 մլրդ դոլար։ Այն ունի 2,5–3 միլիոնանոց շուկա՝ բավականին ակտիվ բնակչությամբ։ «Ժողովուրդը տնտեսապես շատ ակտիվ է, և վստահ եմ, որ Հայաստանը լավ ապագա ունի և տնտեսական առումով հնարավորություն ունի ՀՆԱ-ով հավասարվել Արևելյան Եվրոպայի երկրներին, նույն Ռումինիային և Բուլղարիային։ Մենք ունենք շատ աշխատասեր և տնտեսապես ակտիվ բնակչություն», – ասել է Նարեկ Կարապետյանը՝ նշելով, որ հայկական շուկան զարգացման համար շատ հետաքրքիր խորշեր ունի։ «Чистая линия» հոլդինգի մեջ մտնող «Գլոբալ այս» ընկերության հիմնադիր Էդմոն Էվոյանը հայտարարել է, որ նման համաժողովներից հետո, ինչպիսին Armenian Business Forum-ն է, Ռուսաստանի և Հայաստանի գործարարների համար օգտակար է համատեղ կոնտենտ, բիզնես առաքելություններ անելը: «Մենք՝ որպես բիզնեսի մարդիկ, քաղաքականության մարդիկ, ամեն կերպ աջակցում ենք Ռուսաստան-Հայաստան երկկողմ հարաբերություններին և’ քաղաքական ֆոնի վրա, և’ բիզնես դաշտում»,- նշել է նա:

Որպես Հայաստանում բիզնեսի զարգացման ուղղություն՝ Էվոյանը նշել է թեթև արդյունաբերությունը։ «Մենք ձգտում ենք տարբեր բիզնես առաքելություններ իրականացնել թեթև արդյունաբերության ոլորտում։ Հաջորդ շաբաթ մեր օրակարգում է Հայաստան բերել «ВкусВилл»
ապրանքանիշը և բացել շուրջ 1000 աշխատատեղ։ Ես կարծում եմ, որ Հայաստանն ու Ռուսաստանը, որպես երկու բարեկամ և քրիստոնյա երկրներ, պետք է միասին լինեն նման բարդ ժամանակներում և աշխատեն, իսկ բիզնեսը միշտ միավորում է մարդկանց»,– ընդգծել է նա։

Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարային ուղղությունները

Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը համաժողովն այս տարի ավելի նշանակալի համարեց, քանի որ ասոցիացիան հինգ տարեկան է: Նա տեղեկացրեց, որ ասոցիացիան ինտենսիվ աշխատում է հինգ հիմնական ուղղություններով ։ Մասնավորապես, նրա խոսքով, հաջողվել է մշակել Armenian Business Platform եզակի թվային հարթակը, որն ուղիղ հաղորդակցություն է ապահովում ամբողջ աշխարհի հայ գործարարների միջև, ստեղծում է նոր գործընկերային կապեր և օգնում համատեղ նախագծերի իրականացմանը:

«Երկրորդ ուղղությունը տեղական և միջազգային գործընկերություններն են։ Մեզ հաջողվել է ձևավորել ակտիվ գլոբալ բիզնես ցանց, ինչն էլ ասոցիացիայի ռազմավարական նպատակն է։ Տասնյակ գործարար համայնքներ, պետական կառույցներ, առևտրաարդյունաբերական պալատներ ամբողջ աշխարհից արդեն դարձել են հայ գործարարների ասոցիացիայի գործընկերները։ Ռուսաստանը, Հոնկոնգը, Իտալիան, Կիպրոսը, ԱՄԷ-ն, և սա միայն սկիզբն է», – նշեց նա և ասոցիացիայի անունից պատրաստակամություն հայտնեց այսուհետ ևս օգտակար լինել յուրաքանչյուրին, ով հավատում է Հայ գործարարների ասոցիացիայի առաքելությանը և կանգնած է իր կողքին»:

Armenia Today-ը Armenian Business Forum-ը լուսաբանում է 2021 թվականից: 2022 թվականի հունիսին Buissup Conference հարթակը «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ միավորել է Հայաստանի ավելի քան 1000 երիտասարդ սթարթափներ: Հայ գործարարների ասոցիացիայի իրականացրած ծրագրերի մասին Armenia Today-ին 2022 թվականի մայիսին պատմել է ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը:

2022 թվականի սեպտեմբերին Երևանում անցկացվել է Buissup Global Forum 2022-ը, որի ստարտափ նախագծերի մրցույթին ներկայացվել է շուրջ 50 նախագիծ 200 երիտասարդ գործարարներից, լավագույն ստարտափները ներդրումներ են ստացել Հայ գործարարների ասոցիայից և «Տաշիր» ընկերությունների խմբից:

Armenia Today-ը 2023 թվականին պատրաստել է ռեպորտաժների շարք՝ բիզնեսի զարգացման համար ներդրումներ ստացած Հայ գործարարների ասոցիացիայի Buissup Global Forum մրցույթի հաղթող հայկական ստարտափների մասին:

telegram
Tags: «Հայ գործարարների ասոցիացիայի»«Տաշիր» ընկերությունների խմբիArmenian Business Forum 2024Համաժողով Մոսկվայումներդրումներ

Առնչվող Նորություններ

Թրամփը դեմոկրատների կողմից կառավարվող քաղաքներից անօրինական ներգաղթյալների արտաքսման կոչ է արել

Վաշինգտոնը դիտարկում է Իրանին հարվածելու հնարավորությունը և կործանիչներ տեղափոխում Մերձավոր Արևելք. ԶԼՄ

17 Հունիս 2025 22:41

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրջորեն դիտարկում է Իրանի դեմ Իսրայելի պատերազմին ամերիկացի զինվորականների մասնակցության հնարավորությունը, հայտնել է Axios-ը՝ հղում անելով...

Մարիա Զախարովան արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ քննադատությանը Մեդինսկու՝ Ղարաբաղի հարցի վերաբերյալ

Մոսկվայում ուշադիր հետևում են Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Զախարովա

17 Հունիս 2025 21:23

Ռուսական կողմն ուշադրությամբ հետևում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է ՌԴ ԱԳՆ...

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը (ուղիղ)

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը (ուղիղ)

17 Հունիս 2025 16:45

OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ռազմական կարիքների համար ԱԻ գործիքներ տրամադրելու համար

OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ռազմական կարիքների համար ԱԻ գործիքներ տրամադրելու համար

17 Հունիս 2025 16:36

Արհեստական ինտելեկտի մշակմամբ զբաղվող OpenAI ընկերությունը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոնի) հետ՝ ԱՄՆ զինված ուժերի...

Օմանի ծոցում բախվել է երկու նավթատար նավ

Օմանի ծոցում բախվել է երկու նավթատար նավ

17 Հունիս 2025 14:55

Օմանի ծոցում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ափերի մոտ, բախվել է Լիբերիայի և Անտիգուայի և Բարբուդայի դրոշներով երկու նավթատար նավ, հայտնում...

Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված սցենարներ դեռ չենք մշակել․ Ֆինանսների նախարար

Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված սցենարներ դեռ չենք մշակել․ Ֆինանսների նախարար

17 Հունիս 2025 12:21

Ավելին
  • Լուրեր
Թրամփը դեմոկրատների կողմից կառավարվող քաղաքներից անօրինական ներգաղթյալների արտաքսման կոչ է արել

Վաշինգտոնը դիտարկում է Իրանին հարվածելու հնարավորությունը և կործանիչներ տեղափոխում Մերձավոր Արևելք. ԶԼՄ

17 Հունիս 2025 22:41
«Ուզում էին մասկի-շոու անել»․ Կարապետյանը մեկնաբանել է իր տան խուզարկությունը

«Ուզում էին մասկի-շոու անել»․ Կարապետյանը մեկնաբանել է իր տան խուզարկությունը

17 Հունիս 2025 21:56
Մարիա Զախարովան արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ քննադատությանը Մեդինսկու՝ Ղարաբաղի հարցի վերաբերյալ

Մոսկվայում ուշադիր հետևում են Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին. Զախարովա

17 Հունիս 2025 21:23
Հանգի՛ստ, առանց էմոցիաների․ ոստիկանները՝ Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ

Հանգի՛ստ, առանց էմոցիաների․ ոստիկանները՝ Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ

17 Հունիս 2025 21:06
Եպիսկոպոսները, կաթողիկոսի գիտությամբ, չեն կարող «մեկ ամիս ապրել առանց կնոջ»․ Փաշինյան

Դատապարտում ենք քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը․ Մայր Աթոռը՝ Կարապետյանի դեմ գործողությունների մասին

17 Հունիս 2025 20:54
Հիմնական հենասյունն է վտանգի տակ, գան սաղիս տունը մտնե՞ն, նոր հասկանա՞նք ինչ է կատարվում․ Կարապետյան

Հիմնական հենասյունն է վտանգի տակ, գան սաղիս տունը մտնե՞ն, նոր հասկանա՞նք ինչ է կատարվում․ Կարապետյան

17 Հունիս 2025 20:29
Ավելի քան 45 անձ է բերման ենթարկել, ձեռքի կոտրվածքներով տղաների էլ են տարել․ Կարապետյան

Ավելի քան 45 անձ է բերման ենթարկել, ձեռքի կոտրվածքներով տղաների էլ են տարել․ Կարապետյան

17 Հունիս 2025 20:16
Հայաստանի համար չափազանց կարևոր է մնալ ԵԱՏՄ-ում․ Սամվել Կարապետյան

Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով. Կարապետյան

17 Հունիս 2025 19:48
Մեր ընտանիքը բազմիցս թիրախավորվել է, ոտքի վրա կանգնած ենք. Կարապետյանը՝ եղբոր ձերբակալության մասին

Մեր ընտանիքը բազմիցս թիրախավորվել է, ոտքի վրա կանգնած ենք. Կարապետյանը՝ եղբոր ձերբակալության մասին

17 Հունիս 2025 19:30
Փաշինյանին քննադատելուց հետո ուժայինները խուզարկում են Սամվել Կարապետյանի տունը (ուղիղ)

Փաշինյանին քննադատելուց հետո ուժայինները խուզարկում են Սամվել Կարապետյանի տունը (ուղիղ)

17 Հունիս 2025 18:39
Ռուսական Forbes-ի կոմերցիոն անշարժ գույքի սեփականատերերի թոփ 10-ում Սամվել Կարապետյանն զբաղեցրել է 2-րդ տեղը

Գործարար Սամվել Կարապետյանի երևանյան տունը խուզարկվել է եկեղեցու թեմայով Փաշինյանին քննադատելուց հետո

17 Հունիս 2025 18:15
Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը ձերբակալվել է

Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը ձերբակալվել է

17 Հունիս 2025 18:02
Տեսնում եմ պետական անվտանգության խնդիր․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի զավակ ունենալու հնարավորության մասին

Փաշինյանը 4 օրվա դադարից հետո շարունակել է եկեղեցուն ուղղված հայտարարությունները

17 Հունիս 2025 17:31
Իրանն Իսրայելի գործողությունների մեջ Ադրբեջանի ներգրավվածության փաստեր չունի. Սոբհանի

Իրանն Իսրայելի գործողությունների մեջ Ադրբեջանի ներգրավվածության փաստեր չունի. Սոբհանի

17 Հունիս 2025 17:02
Հայաստանը չի վճարում ՀԱՊԿ-ի անդամավճարները, զուգահեռ օգտվում է տնտեսական կապերից․ Զատուլին

ԶԼՄ-ն հայտնել է Փաշինյան-Էրդողան սպասվող հանդիպման օրակարգի հնարավոր մանրամասները

17 Հունիս 2025 17:00
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը (ուղիղ)

Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը (ուղիղ)

17 Հունիս 2025 16:54
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը (ուղիղ)

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը (ուղիղ)

17 Հունիս 2025 16:45
OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ռազմական կարիքների համար ԱԻ գործիքներ տրամադրելու համար

OpenAI-ը պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ՝ ԱՄՆ ռազմական կարիքների համար ԱԻ գործիքներ տրամադրելու համար

17 Հունիս 2025 16:36
Ի՞նչ 300 դպրոց, ի՞նչ Ակադեմիական քաղաք․ 46 դպրոց ԱԶԲ ֆինանսավորմամբ ստացել եք․ Մանուկյան

Ի՞նչ 300 դպրոց, ի՞նչ Ակադեմիական քաղաք․ 46 դպրոց ԱԶԲ ֆինանսավորմամբ ստացել եք․ Մանուկյան

17 Հունիս 2025 16:25
Հայտարարությունների ժամ ԱԺ-ում (ուղիղ)

Հայտարարությունների ժամ ԱԺ-ում (ուղիղ)

17 Հունիս 2025 16:24
ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը (ուղիղ)

ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը (ուղիղ)

17 Հունիս 2025 16:17
Հյուսիս-Հարավ ճանապարհի շահագործման հստակ ժամկետներ չկան․ Խուդաթյան

Հյուսիս-Հարավ ճանապարհի շահագործման հստակ ժամկետներ չկան․ Խուդաթյան

17 Հունիս 2025 16:13
Մենք հասկանում ենք, որ չենք կարող միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ անդամ․ Փաշինյան

Փաշինյանն Էրդողանի հրավերով հունիսի 20-ին մեկնելու է Թուրքիա

17 Հունիս 2025 15:46

Կառավարությունն ուսումնասիրում է կուտակիչ կայանների տեղադրումը․ Խուդաթյան

17 Հունիս 2025 15:46
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը (ուղիղ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը (ուղիղ)

17 Հունիս 2025 15:38
Սամվել Կարապետյանը քննադատել է ՀՀ  իշխանությունների հայտարարությունները եկեղեցու և կաթողիկոսի հասցեին

Սամվել Կարապետյանը քննադատել է ՀՀ իշխանությունների հայտարարությունները եկեղեցու և կաթողիկոսի հասցեին

17 Հունիս 2025 15:30
Հայաստանի միջոցով տարհանվել է Հնդկաստանի՝ Իրանում ուսանող 110 քաղաքացի. ԱԳՆ

Հայաստանի միջոցով տարհանվել է Հնդկաստանի՝ Իրանում ուսանող 110 քաղաքացի. ԱԳՆ

17 Հունիս 2025 15:25
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստ (ուղիղ)

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստ (ուղիղ)

17 Հունիս 2025 15:05
Իրանը մինչև հունիսի 18-ը երկարաձգել է ներքին և միջազգային չվերթերի արգելքը

Իրանը մինչև հունիսի 18-ը երկարաձգել է ներքին և միջազգային չվերթերի արգելքը

17 Հունիս 2025 15:01
Օմանի ծոցում բախվել է երկու նավթատար նավ

Օմանի ծոցում բախվել է երկու նավթատար նավ

17 Հունիս 2025 14:55
Թրամփը դեմոկրատների կողմից կառավարվող քաղաքներից անօրինական ներգաղթյալների արտաքսման կոչ է արել
Աշխարհում

Վաշինգտոնը դիտարկում է Իրանին հարվածելու հնարավորությունը և կործանիչներ տեղափոխում Մերձավոր Արևելք. ԶԼՄ

17 Հունիս 2025 22:41

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրջորեն դիտարկում է Իրանի դեմ Իսրայելի պատերազմին ամերիկացի զինվորականների մասնակցության հնարավորությունը, հայտնել է Axios-ը՝ հղում անելով...

ԿարդալDetails
«Ուզում էին մասկի-շոու անել»․ Կարապետյանը մեկնաբանել է իր տան խուզարկությունը
Քաղաքականություն

«Ուզում էին մասկի-շոու անել»․ Կարապետյանը մեկնաբանել է իր տան խուզարկությունը

17 Հունիս 2025 21:56

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը մեկնաբանել է իր տանը կատարվող խուզարկությունը: «Ուզում էին մասկի-շոու անել ու ինձ ձերբակալել։ Իսկ...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ