Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:35

ԶՈւ-երն այս իշխանությունների համար կեղծ թիրախներ են․ Աբրահամյան

2022թ․ պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարվեց, որ ռազմական բյուջեն 2021 թվականի համեմատ 11 տոկոսով աճելու է։ Միանգամից ասեմ, որ, անկախ բովանդակցությունից, հետպատերազմական իրավիճակում ռազմական բյուջեի 11 տոկոս աճը բավականին ցածր տեմպ է անվտանգության համակարգի վերականգնման, վերակազմավորման և ռեֆորմներ իրականացնելու համար։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Անհասականլի է  նաև ԶՈւ-երի բարեփոխումների նկատմամբ կառավարության  դանդաղկոտությունը։ Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ռազմական բյուջեի մի մեծ հատված ուղղվում է գնումների գործընթացին, իսկ երկրում տարբեր ապրանքների ու ծառայությունների գներն անկանխատեսելի տեմպերով աճում են։ Ըստ էության՝ ռազմական բյուջեի պլանավորված աճի մի զգալի մաս ուղղվելու է ոչ թե որակական կամ բովանդակային փոփոխությանը, այլ գնաճային խնդիրների չեզոքացմանը»,-ասաց նա։ 

Ընդգծելով, որ մեր սպաները պետության ողնաշարն են՝ Աբրահամյանը հավելեց․ «2018-ի հայտնի իրադարձություններից հետո, պատերազմի օրերին ու դրանից հետո իշխանության համար ԶՈւ-երն այլևս արժեք չունեին, նրանք այս իշխանությունների համար կեղծ թիրախներ են սեփական տապալումները արդարացնելու և ջրից չոր դուրս գալու համար»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+