Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:18

«Ուզում եք՝ մի հիմարություն էլ ե՞ս ասեմ»․ Վահան Քերոբյան

«Եթե վերցնենք ու համեմատենք 2019, 2020, 2021 թվականների գնաճերը, ապա կտեսնենք, որ 2020 թվականին եղել է չափից ավելի ցածր գնաճ։ Օրինակ՝ այս ամիսներին մոտավորապես 0-ին մոտ գնաճ է եղել։ Ու մի քանի ամիս նույնիսկ դեֆլյացիա էր, ոչ թե ինֆլյացիա»։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

«Եթե վերցնենք 2 տարվա կտրվածքով, ապա գնաճն, այնպես չէ, որ չափից ավելի բարձր է եղել»,- հավաստիացրեց նախարարը՝ ասելով,  որ շատ են աշխատում այն բանի վրա, որ գնաճի բերող երևույթները Հայաստանում նվազեն։ Օրինակ, եթե Լարսի փակ լինելը բերում է գնաճի, ապա աշխատում են այնպես անել, որ այն երբեք չփակվի։

Լրագրողների հարցին, թե գնաճին ի՞նչ այլընտրանք կառաջարկի, օրինակ՝ նախկին նախարարը ոսպի փոխարինիչ էր առաջարկել, Քերոբյանը պատասխանեց․

«Ուզում եք՝ մի հիմարություն էլ ե՞ս ասեմ»։

Շարունակելով գնաճի թեման՝ Քերոբյանն ընդգծեց, որ դրան զուգահեռ ավելացել են նաև մարդկանց եկամուտները։ Նրա պնդմամբ՝ գրանցված եկամուտների աճն ավելին է, քան գնաճը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+