Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի գործունեություն իրականացրած 521 հարկ վճարողների տրամադրվել են շուրջ 197 մլն դրամ գումարի չափով արտոնություններ։ Այս մասին հայտնում են ԱՀ պետական եկամուտների կոմիտեից։
ԱՀ կառավարության 2021թ. մարտի 23-ի N 244-Ա որոշմամբ հաստատվել է «Պատերազմական գործողությունների հետևանքով բացառապես Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի գործունեություն իրականացրած՝ հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված պարտավորությունների կատարումից ազատվող առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը»:
Ցանկում ընդգրկված են 521 հարկ վճարողներ, որոնք ազատվել են հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված՝ 196 961,3 հազար դրամ գումարի չափով պարտավորությունների կատարումից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







