Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:16

FBI տնօրենը նշանադրվել է հայազգի երգչուհի Ալեքսիս Ուիլքինսի հետ

FBI տնօրենը նշանադրվել է հայազգի երգչուհի Ալեքսիս Ուիլքինսի հետ

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) տնօրեն Քեշ Փաթելը և ամերիկահայ քանթրի երգչուհի Ալեքսիս Ուիլքինսը հայտարարել են նշանադրության մասին։ Երգչուհին X սոցիալական ցանցում համատեղ լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով նշանադրության մատանին։

Ուիլքինսը լուսանկարին կից կատակել է, թե «օրենքն է ներգրավել»՝ ակնարկելով փեսացուի պաշտոնը։ Փաթելը վերահրապարակել է լուսանկարը՝ ավելացնելով սրտի և մատանու էմոջիներ։ Փաթելը 46 տարեկան է, Ուիլքինսը՝ 27։ Նրանք ծանոթացել են Նեշվիլում՝ 2022 թվականին, սկսել են հանդիպել 2023-ի սկզբին, գրում է Parade-ը։

Ուիլքինսի խոսքով՝ իրենց ծանոթությունը տեղի էրունեցել ընկերների տանը կազմակերպված միջոցառման ժամանակ։ Ուիլքինսը 2025 թվականի փետրվարին Փաթելի կողքին էր, երբ նա երդվել էր որպես ՀԴԲ տնօրեն։

Նշանադրության մասին զույգը հայտնել էր այս տարվա հոկտեմբերի 4-ին։

Իր հայկական ծագման մասին Ուիլքինսն ավելի վաղ խոսել էր Քեթի Միլլերի փոդքասթում։ Հաղորդավարուհին երգչուհուն հարցրել էր համացանցում տարածվող պնդումների մասին, թե նա կապ ունի՞ իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության հետ։

«Ես հրեա չեմ, քրիստոնյա եմ։ Ես հայ եմ»,- պատասխանել էր Ուիլքինսը և հավելել է, որ երբեք Իսրայել չի այցելել և չի հասկանում, թե որտեղից են ծագել այդ ենթադրությունները։

Ուիլքինսը ծնվել է 1998 թվականին՝ Բոստոնում, մանկությունն անցկացրել է Անգլիայում և Շվեյցարիայում, սակայն հիմնականում մեծացել է Արկանզասում։ People ամսագրի տվյալներով՝ Ուիլքինսը 2020 թվականին ավարտել է Նեշվիլի Բելմոնտի համալսարանը, իսկ 2023 թվականի ապրիլին թողարկել իր առաջին Grit մինի ալբոմը։ 

Երաժշտական գործունեությունից բացի, նա մեկնաբանում է քաղաքական իրադարձություններ և մասնակցում պահպանողական շրջանակների միջոցառումներին։ Ուիլքինսը 2025 թվականի հունիսից ԱՄՆ ազգային հրաձգային ասոցիացիայի (NRA) տնօրենների խորհրդի անդամ է, նաև պահպանողական Turning Point USA կազմակերպության դեսպան։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+