Հինգշաբթի Ժնևում «բեկումնային» օր է սպասվում «Եվրատեսիլ» երգի մրցույթի համար, հայտնում է BBC-ն:
Կազմակերպիչներն ու մասնակից երկրները կքննարկեն, թե արդյոք պե՞տք է թույլ տալ Իսրայելին շարունակել մասնակցել մրցույթին: Այս քննարկումներն ընթանում են բողոքի ցույցերի ֆոնին Իսրայելի դեմ, որին մեղադրում են Գազայի հատվածում պատերազմի համար:
Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իռլանդիան, Իսպանիան, Նիդերլանդները և Սլովենիան, հայտարարել են, որ կբոյկոտեն «Եվրատեսիլը», եթե դրան մասնակցի Իսրայելը: Գերմանիան հայտարարել է, որ դուրս կգա մրցույթից, եթե Իսրայելը հեռացվի:
Շվեյցարիայի Բազել քաղաքում այս տարվա եզրափակչի ժամանակ երկու անձ փորձել էր ներխուժել բեմ և ներկ լցնել իսրայելցի մասնակից Յուվալ Ռաֆայելի վրա։ Ռաֆայելը մրցույթում գրավել էր երկրորդ տեղը՝ հաղթանակ տանելով հանրային քվեարկության ժամանակ։
Նախորդ ամիս «Եվրատեսիլի» կազմակերպիչները հայտարարել էին, որ խստացնում են մրցույթի քվեարկության կանոնները, որպեսզի սահմանափակեն կառավարությունների ազդեցությունն արդյունքների վրա:
«Եվրատեսիլ 2026» երգի մրցույթը տեղի կունենա Ավստրիայի Վիեննա քաղաքում՝ մայիսի 12-ին, 14-ին և 16-ին։






































