Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:28

Tashir Arena-ում կայացել է թատերական-կրկեսային Eternia շոուի նախապրեմիերային ցուցադրությունը

Tashir Arena-ում կայացել է թատերական-կրկեսային Eternia շոուի նախապրեմիերային ցուցադրությունը

Tashir Arena-ում հոկտեմբերի 21-ին կայացել է յուրօրինակ թատերական-կրկեսային Eternia շոուի բարեգործական նախապրեմիերային ցուցադրությունը, հայտնում է արենայի մամուլի ծառայությունը։

Ցուցադրությանը ներկա էր շուրջ 2000 հանդիսատես Հայաստանի տարբեր համայնքներից։ Առաջին հանդիսատեսներն էին բազմազավակ և Արցախից տեղահանված ընտանիքներ, վետերաններ, հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև բարեգործական հիմնադրամների շահառուներ։

Նախագծի հեղինակ և գաղափարական առաջնորդ Տաթևիկ Կարապետյանի խոսքով՝ այն պարզապես շոու չէ, այլ արվեստի միջոցով հնչող խոսք՝ ներքին ազատության և դժվարությունը հաղթահարելու կարողության մասին։

«Eternia-ն ստեղծել ենք որպես պատմություն, որը կարող է հուզել յուրաքանչյուրի սիրտը, ուժ տալ և հիշեցնել, որ նույնիսկ ամենադժվար պահին մեր ներսում ապրում է լույսը։ Հատկապես խորհրդանշական է, որ Tashir Arena-ի առաջին հանդիսատեսը նրանք են, ովքեր բոլորից լավ են հասկանում տոկունության և հույսի արժեքը»,- նշել է նա։

Eternia շոուն յուրօրինակ թատերական-կրկեսային ներկայացում է՝ ստեղծված հատուկ Tashir Arena-ի բեմի համար։ Այն պատմում է լույսի և խավարի հավերժ պայքարի, հավատի, հույսի, սիրո և մարդկային հոգու անսահման ուժի մասին, որն ունակ է հաղթահարելու ցանկացած փորձություն՝ իրականությունից այն կողմ տանող ճանապարհորդության պատմություն։

Փորձերն անցկացվել են շուրջ երկու տարի, իսկ շոուին մասնակցել է ավելի քան հարյուր արտիստ տարբեր երկրներից։

Երևանի ժամանակակից, բազմաֆունկցիոնալ մշակութային և ժամանցային կենտրոնը՝ Tashir Arena-ն, հոկտեմբերի 25-ին իր դռները կբացի հանդիսատեսի առջև։ Կցուցադրվի Eternia շոուն՝ չորս նովելայից բաղկացած պատմությունը։

Կարդացեք նաև`

Կրկեսը վերադառնում է. Tashir Group մշակութային նախագծի մեկնարկից առաջ Երևան են ժամանել կրկեսային արտիստները

«Երեխաները` երեխաների համար». Tashir Arena-ն բարեգործական երեկո է անցկացրել Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ նրա 60-ամյակի առթիվ

Eternia-ն չորս նովելայից բաղկացած պատմություն է․ Բրյունը՝ Երևանի կրկեսի բացման ծրագրի մասին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+