Ապարանի մշակույթի տան դահլիճում մեկ հարկի ներքո կներկայացվեն ազգային փոքրամասնությունների մշակույթն ու խոհանոցը, հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Նշվում է, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան հոկտեմբերի 5-ին Ապարանում կանցկացնի Ազգային փոքրամասնությունների օրվան նվիրված միջոցառում:
Միջոցառմանը ներկա կլինի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, հայտնել են նախարարությունից։






































