Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:36

Պուտինի ներկայացուցիչը դատապարտել է Արցախի հայկական հուշարձանների ոչնչնացումը

Պուտինի ներկայացուցիչը դատապարտել է Արցախի հայկական հուշարձանների ոչնչնացումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը դատապարտել է ադրբեջանցիների կողմից օկուպացված Արցախում հայկական հուշարձանների ոչնչացումը, հայտնում է RBC-ն։

«Մշակութային գործիչների արձանների ապամոնտաժումը, նրանց անարգելը, որտեղ էլ դա տեղի ունենա, չի կարող գերբացասական վերաբերմունք չառաջացնել։ Մշակութային գործիչների հուշարձանների քանդումը փաստարկ չէ ո՛չ պատմության, ո՛չ քաղաքականության մեջ»,- նշել է նա։

Շվիդկոյի խոսքով՝ մշակույթը չի կարող ապրել միջպետական հարաբերություններից, քաղաքականությունից դուրս, բայց, միևնույն ժամանակ, այն պետք է ժողովուրդների միջև կապող թել մնա։

«Քաղաքականությունն ապրում է ներկայում, իսկ մշակութային հարաբերությունները՝ հավերժության մեջ, ինչը պետք է հասկանալ։ Սա շատ դժվար թեմա է քննարկելու և երկխոսելու համար, բայց պետք է երկխոսություն լինի»,- հավելել է հատուկ ներկայացուցիչը։

2023 թվականի սեպտեմբերից ի վեր Ադրբեջանը հողին է հավասարեցրել Արցախում չորս գյուղ և ոչնչացրել մի քանի տասնյակ մշակութային հուշարձաններ, այդ թվում՝ ավելի քան 10 եկեղեցի, գրեթե 50 հուշահամալիր, քանդակներ և խաչքարեր: Armenia Today-ը տեղեկություններ է հավաքել Լեռնային Ղարաբաղի տարածքում ոչնչացված պատմական և մշակութային նշանակության բոլոր հուշարձանների մասին, որոնք դարձել են Բաքվի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության քաղաքականության զոհ։

Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալությունը 2025-ի օգոստոսի 25-ին տեղեկացրել էր, որ ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ստեփանակերտի բոլոր 25 հուշարձանները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+