Armenian Film Festival London հայկական կինոյի փառատոնը երրորդ անգամ կանցկացվի դեկտեմբերի 3–7-ը Լոնդոնի Ժամանակակից արվեստի ինստիտուտում (ICA)։ Փառատոնի ծրագրում ընդգրկված է 20 ֆիլմ, հայտնում է The Armenian Weekly-ն։
Փառատոնը կբացվի «Կարինե» երաժշտական կատակերգության վերականգնված տարբերակի բրիտանական պրեմիերայով։ Գլխավոր իրադարձություններից կլինի արևմտահայերեն կինոյին նվիրված A Ribbon of Film («Կտոր մը երիզ») ծրագրի մեկնարկը։ Թերթի տվյալներով՝ սա աշխարհում առաջին նման մասնագիտացված ծրագիրն է։
Փառատոնն անցկացվում է Բրիտանական կինոինստիտուտի (BFI) և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի աջակցությամբ։ Այն կավարտվի հիմնադրամի բրիտանական մասնաճյուղում հատուկ ծրագրով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



