Հուլիսի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Երևանի պետական կամերային երգչախմբի «Ամռան գիշեր» խորագրով համերգը, որը նվիրված է ազգագրագետ, երաժշտական մշակույթի գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Հայրիկ Մուրադյանի ծննդյան 120-ամյակին։
Համերգը կղեկավարի երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Քրիստինա Ոսկանյանը։ Ծրագրում կհնչեն շուրջ երեսուն ժողովրդական երգերի մշակումներ՝ կոմպոզիտորներ Կոմիտասի, Վահան Բաբլոյանի և այլ հայտնի գործիչների հեղինակությամբ։
Համերգը կմեկնարկի ժամը 19:30-ին, տոմսերի արժեքը 2000-3000 դրամ է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







