Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 9-16-ը կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր, հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Կմասնակցեն «Բարեկամություն» պետական անսամբլը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, Հայաստանի պետական ջազ նվագախումբն ու դաշնակահար Անահիտ Դիլբարյանը։
Մնջախաղի թատրոնը երկու քաղաքում կներկայացնի «Օֆլայն» բեմադրությունը, իսկ Ստանիսլավսկու անվան թատրոնը Մոսկվայում՝ «Առյուծը ձմռանը» ներկայացումը։ Նոյեմբերի 14-ին «Զարյադիե» համերգասրահում կանցկացվի ջազային գալա համերգ, նոյեմբերի 16-ին Մոսկվայի կոնսերվատորիայի Փոքր դահլիճում՝ Դիլբարյանի մենահամերգը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։




