Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:03

Իտալացի վարպետներն սկսել են Գառնիի տաճարի խճանկարների վերականգնումը

Իտալացի վարպետներն սկսել են Գառնիի տաճարի խճանկարների վերականգնումը

Իտալացի մասնագետներն սկսել են Գառնիի նախաքրիստոնեական տաճարի՝ Հայաստանում պահպանված միակ հունահռոմեական սյունազարդ տաճարի լոգարանների խճանկարների վերականգնումը, հայտնել է իտալական ANSA գործակալությունը։

Վերականգնողական աշխատանքները կտևեն շուրջ երեք տարի և կներառեն հատակի խճանկարների վերականգնում, ինչպես նաև բաղնիքի շենքի ամբողջ տարածքում մի շարք լայնածավալ կառուցվածքային աշխատանքներ։

Աշխատանքները կղեկավարեն Ֆլորենցիայի Opificio delle Pietre Dure խճանկարների և քարե արվեստի ինստիտուտի մասնագետները։ Նախագծի շրջանակներում ինստիտուտի մասնագետները 2024 թվականին տեղում իրականացրել են չափագրական աշխատանքներ: Նախագիծը ֆինանսավորվում է Իտալիայի զարգացման համագործակցության գործակալության (AICS) կողմից՝ Հայաստանում Իտալիայի դեսպանատան աջակցությամբ:

Հոնիական ոճով կառուցված տաճարը համարվում է նախաքրիստոնեական Հայաստանի ամենահայտնի ճարտարապետական ​​հուշարձանը, նշվում է հայտարարության մեջ։

Գառնին Հայաստանի պատմության մեջ Արշակունիների ժամանակաշրջանի հուշարձան է, կառուցվել է մ.թ. 1-ին դարում Տրդատ I թագավորի կողմից և նվիրված է արևի աստված Միհրին։ Հելլենիստական ​​տաճարից 50 մետր հյուսիս-արևմուտք գտնվում են 3-րդ դարով թվագրվող հռոմեական լոգարանի մնացորդները։ Այս բաղնիքը կառուցված է հռոմեական տիպիկ հատակագծով՝ սառը, տաք և շոգ սենյակներով (համապատասխանաբար՝ ֆրիգիդարիում, տեպիդարիում և կալդարիում):

Մարտին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր, որ Գառնիի բաղնիքի վերականգնման նախագիծը պատրաստվել և ներկայացվել է իտալացի ճարտարապետ և վերականգնող Լուսիո Սպեկան՝ 2019 թվականին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+