Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:30

Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակակիրները

Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակակիրները

Հուլիսի 13-ին տեղի է ունեցել Երևանի 21-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, հայտնում է փառատոնի մամուլի ծառայությունը։ Փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարել է մրցանակակիրներին:

Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրան» է ստացել Կարոլինե ֆոն դեր Թանի «Չիրետտայի ավետարանը», «Արծաթե ծիրան»՝ Գուտու Պարենտիի «Տարօրինակ ուղի» ֆիլմերը։ Հատուկ հիշատակման է արժանացել Նիննա Պալմադոտտիրի «Մենություն» ֆիլմը։

Տարածաշրջանային մրցույթում «Ոսկե ծիրանի» է արժանացել Ֆարահ Քասեմի «Մենք ներսում ենք», «Արծաթե ծիրանի»՝ Ֆարահնազ Շարիֆիի «Իմ գողացված մոլորակը» ֆիլմը։ Հատուկ հիշատակման է արժանացել Էմիլի Մկրտչյանի «Լինում է, չի լինում» ֆիլմը։ Վերջինս ստացել է նաև Fipresci-ի մրցանակ։

Կորիզ կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» է ստացել Հրանտ Վարժապետյանի «Տուն»-ը, «Արծաթե ծիրան»՝ Աննա Մկրտումյանի «Արմատ»-ը։

«Ոսկե ծիրան»-ն այս տարի առանձնահատուկ անդրադարձ է կատարել երկու մեծությունների՝ Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններին:       

Լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն էր կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնը, որի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի, այդ թվում՝ 4 անգամ «Լավագույն ֆիլմ» և 3 անգամ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։ Փեյնը փակման արարողության ժամանակ արժանացել է «Փարաջանովյան թալեր» մրցանակի՝ համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար։

Երևանի 21-րդ միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի կայացել էր հուլիսի 7-14-ը։ Միջազգային կինոտոնը հանրությանն էր ներկայացրել մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոններից:

Միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն էր թատրոնի և կինոյի մեծագույն դերասան, կրկնակի օսկարակիր Քևին Սփեյսին։ Երևանում հանդիսատեսի հետ դերասանի հանդիպման մասին Armenia Today-ի ռեպորտաժը՝ «Ինչպես են Քևին Սփեյսիին «օրհնել» Երևանում և «հայկական» ծննդյան նվեր մատուցել»։

21-րդ «Ոսկե ծիրան»-ի մյուս պատվավոր հյուրն էր աշխարհահռչակ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին։ Սա Փանահիի առաջին փառատոնային այցն էր 14 տարվա տնային կալանքից և ազատազրկումից հետո։ Փանահիին փակման արարողության ժամանակ հանձնվել է «Փարաջանովյան թալեր» մրցանակ՝ համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի չունեցավ բացման արարողության ավանդական կարմիր գորգը։ Ըստ փառատոնի ստեղծագործական թիմի՝ հետայսու փառատոնի այս կարևոր դետալը կկրի լրացուցիչ իմաստավորում։ «Ոսկե ծիրան» 21-րդ փառատոնի կարմիր գորգին փոխարինել են արվեստագետ Դավիդ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած գորգերը, որոնք կազմում են «Տեղորոշում» («Point of Reference») հավաքածուն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+