Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 15:47

Սևան համայնքի կատարողները կմասնակցեն Գրենոբլում անցկացվող միջազգային փառատոնին

Սևան համայնքի կատարողները կմասնակցեն Գրենոբլում անցկացվող միջազգային փառատոնին

Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում անցկացվող մեկ տասնյակից ավելի երկրների մշակույթների երկխոսության խաչմերուկում` DIVERCITES միջազգային փառատոնին այս տարի արդեն 5-րդ անգամ մասնակցելու է նաև Սևան համայնքը` ներկայանալով հինգ երիտասարդ կատարողներով: Այս մասին հայտնում են Սևանի համայնքապետարանից։

Սևանը կներկայացնի «ԳԱՄՄԱ» անունը կրող սևանցի երիտասարդների խումբը՝

Գ- Գուրգենը (հարվածային գործիքներ, վոկալ )
Ա- Արմենակը ( ստեղնաշարային գործիքներ)
Մ-Մերին (բաս կիթառ)
Մ- Մարիամը (վոկալ)
Ա- Արտյոմը (կիթառ, թառ)։

«Նրանք երկու ամսից ավելի միավորվել են երաժշտական ալիքի շուրջ և պատրաստվում են ներկայացնել հետաքրքիր և ինքնատիպ ծրագիր, որը քննություն կբռնի բազմազգ փառատոնում։ Փառատոնն անցկացվում է 2 տարին մեկ անգամ և կրում է DIVERCITES անվանումը: 2020 թվականին, պայմանավորված կորոնավիրուսային համավարակով, այն չանցկացվեց։ Տարեցտարի փառատոնը դառնում է ավելի ընդգրկուն և գրավիչ: Ինչպես նշել է Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլը, սա մի գեղեցիկ օրինակ է, որի միջոցով Գրենոբլը համերաշխությանն ուղղված միջազգային քայլեր է կատարում:

Խառնելով տարբեր երկրների մշակույթները` ստացվում է հիանալի արդյունք` երաժշտական մի նոր սինթեզ` համեմված տարբեր մշակույթների տարրերով։ Փառատոնն իր տեսակի մեջ լինելով եզակի և ինքնատիպ` նաև հավակնոտ է, որը փորձում է համադրումների միջոցով ստանալ մի նոր որակ: Նախորդ տարիների փորձը հուշում է, որ հերթական փառատոնին պետք է պատրաստվել հավուր պատշաճի, կարողանալ մյուս ժողովուրդների մշակույթին համադրել հայկականը, տարբեր երկրներ ներկայացնող երիտասարդների հետ ստեղծել բարեկամական հարաբերություններ: Այս փառատոնը ևս մեկ պատեհ առիթ է` ներկայացնելու մեր արժեքները, խոսելու Հայաստանի մասին, միաժամանակ՝ աշխարհին ներկայացնելու Սևանը: Սևանն այլևս դուրս է եկել իր փոքրիկ տնից, և յուրաքանչյուր նմանատիպ ձեռնարկ ազդակ է եվրոպական ընտանիքին ինտեգրվելու, մշակութային առավել մեծ սահմաններ գծելու համար»,-նշել է Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։

Նշվում է, որ ապրիլի 8-ին կկայանա «ԳԱՄՄԱ» band-ի անդրանիկ համերգը Սևանի Բոհեմ արվեստանոց-թեյարանում, որտեղ հանդիսատեսին կներկայացվեն Գրենոբլում այս տարվա հուլիսին կայանալիք Դիվերսիտի երաժշտական փառատոնում «ԳԱՄՄԱ» band-ի կողմից գործիքավորված երաժշտական համարներ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+