Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:16

Ազգային պատկերասրահում վերաբացված «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը երկարաձգվել է

«Դալի և Պիկասո» ցուցահանդեսի հանդեպ հասարակության մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով (4 օրերի ընթացքում՝ շուրջ 4500 այցելու)՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ համաձայնություն է ձեռք բերվել հավաքածուատեր Ալեքսանդր Շադրինի հետ երկարաձգելու ցուցահանդեսը ևս մեկ շաբաթով՝ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունը և «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, ապահովելով հակահամաճարակային կանոնները, վերաբացվել են օգոստոսի 20-ից` ՀՀ պարետի N 253 որոշման համաձայն։

Ցուցահանդեսը ներկայացնում է Սալվադոր Դալիի և Պաբլո Պիկասոյի 260 ստեղծագործություն (քանդակ, գրաֆիկա, խեցեղեն)՝ «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից: Այս ցուցահանդեսն արդեն ներկայացվել է բազմաթիվ երկրներում: Հավաքածուն Ալեքսանդր Շադրինը համալրել է 15 տարվա ընթացքում, այն Դալիի ստեղծագործությունների խոշորագույն և Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից է աշխարհում:

«Դալի և Պիկասո» ցուցահանդեսի տոմսի արժեքը 500-ից 3500 դրամ է, իսկ մինչև 6 տարեկան երեխաների, պատերազմի մասնակիցների, հաշմանդամություն ունեցող անձանց համար մուտքն անվճար է։ Կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ և կրթական ծրագրեր, որոնք հարկավոր է ամրագրել նախապես։

Օգոստոսի 25-30-ը Ազգային պատկերասրահն աշխատում է ժամը 11:00-ից մինչև 20:30-ը (17:30-ից` մուտքը Արամի փողոցից): «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը կազմակերպել են Երևանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը, Հայաստանի ազգային պատկերասրահն ու Art of the Nations հիմնադրամը` Երևանում Ռուսաստանի դեսպանատան և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/2975760655984542?__xts__%5B0%5D=68.ARCMLc8UXmhkWTwD9ilsOjcIIXJ8PJK—TODWKo_egN7pzERS_JJiLYhp41bdFou63B-KxP-IBelU7HFIFsA_VCpT2csIPTvt1VMODZ7ItBd32DmhHoJx0oJwQ7m_fm4HmKyhz6YtaS6Je_zE7cr3PxFUmB4oL6FIov_5YunhAW1-I7RT9zQIvCUrcvCkOL7gX94Ma7jDMC8y5eCL1XrUYKdx_5E6z1DPcsadEaCOHX6OYMXhdzkbqsF5vpnc_eki75jO3LBREv9omvXSJKzmjxtMNQBPSY559lRWZhs-DF2LGBOd6PwjbQMkxfCJni7-j-4gJSwojCxvoR5k8aDNp7NiCMd&__tn__=-R

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+