Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:04

Ուիլյամ Սարոյանի «Թրեյսիի վագրը» կբեմադրվի Համազգային թատրոնում

Ուիլյամ Սարոյանի «Թրեյսիի վագրը» կբեմադրվի Համազգային թատրոնում

Սեպտեմբերի 11-ին և 12-ին՝ ժամը 19։30-ին, Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում տեղի կունենա Ուիլյամ Սարոյանի «Թրեյսիի վագրը» ստեղծագործության նոր բեմադրության առաջնախաղը, տեղեկացրել է թատրոնի մամուլի ծառայությունը։

«Թրեյսիի վագրը» Թոմաս Թրեյսիի և Լորա Լյութիի սիրո պատմությունն է։ Ներկայացումը պատմում է մարդու ներսում ապրող «վագրի»՝ սիրո, ուժի, անկման և դժվարությունները հաղթահարելու մասին։ Այն նվիրված է նրանց, ովքեր համարձակվում են հավատալ անհնարինին և իրականություն դարձնել իրենց երազանքները։

Բեմադրության հեղինակը Նարինե Գրիգորյանն է, բեմի ձևավորումը կատարել է Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը, երաժշտական ձևավորումը՝ Նարեկ Բաղդասարյանը, իսկ զգեստների հեղինակը Թամարա Բարոյանն է։ Գլխավոր դերում հանդես կգա Նարեկ Բաղդասարյանը։

Ներկայացմանը մասնակցում են նաև Նարինե Գրիգորյանը, Տաթևիկ Ղազարյանը, Սերգեյ Թովմասյանը, Միլենա Ղազարյանը և Կորյուն Բուդուրյանը։

15 տարեկանից բարձր հանդիսատեսի համար նախատեսված դրամայի տևողությունը 75 րոպե է։ Ներկայացումը կցուցադրվի Սարոյանական օրերի շրջանակում։

Սարոյանական օրերը կանցկացվեն սեպտեմբերի 4-12-ը՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+