Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+5°
  • Կապան+7°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:51

ՀՀ-ում ապրելն անվտա՞նգ է, ի՞նչ վարկանիշ ունեն քաղաքական ուժերն ու գործիչները.  GALLUP-ի հարցման արդյունքները

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է մայիսի 18-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արված հարցման արդյունքները:

Հարցին՝  ՀՀ-ում ապրելն արդյո՞ք անվտանգ է, քաղաքացիների 20,1 տոկոսը նշել է, որ միանշանակ անվտանգ է: Ավելի շուտ անվտանգ է նշել է հարցվածների 20,6, իսկ ավելի շուտ անվտանգ չէ՝ 27,5-ը: Հարցվածներից 28,5 տոկոսը նշել է, որ ընդհանրապես անվտանգ չէ:

Անդրադառնալով մայիսի 12-ից առկա սահմանային իրավիճակին՝ քաղաքացիներին հարցրել են՝ ի՞նչ են կարծում, ՀՀ-ն որտեղի՞ց կարող է ռազմաքաղաքական աջակցություն ակնկալել: 38,3 տոկոսը նշել է ՌԴ-ից, մասնավորապես՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից: 31, 3 տոկոսը նշել է Ֆրանսիայից, 23,8 տոկոսն՝ ԱՄՆ-ից, 11,4 տոկոսը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից, 7,2 տոկոսը՝ ՀԱՊԿ-ից:

1-5 բալանոց սանդղակով հարցվածները գնահատել են մի շարք պաշտոնատար և ոչ պաշտոնատար անձանց գործունեությունը: Բացի ՄԻՊ-ից, բոլորը միջինից ցածր գնահատական են ստացել: Մասնավորապես, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստացել է  2,5, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը  2,4, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը 2,3 բալ: ՄԻՊ Արման Թաթոյանը գրեթե 4 բալ է ստացել: 

Արման Նավասարդյանը նշեց նաև, որ ներկա իրավիճակում արտահերթ խորհրդարանական ընտրություններ միանշանակ անցկացնելուն կողմ է հարցվածների 47 տոկոսը:  30,8 տոկոսը նշել է, որ ներկայիս իշխանությունը միանշանակ  կանցկանցի արդար ընտրություններ,  միանշանակ ոչ՝ 33 տոկոսը:  Հարցվածների 55, 7 տոկոսը միանշանակ մասնակցելու է  ընտրություներին, միանշանակ չի մասնակցելու 13,9 տոկոսը: 

Հարցին՝ ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք, եթե առաջիկա կիրակի օրն ընտրություններ անկացվեն, 24,8 տոկոսը նշել է, որ կքվեարկի «Իմ քայլի» օգտին, 14, 3 տոկոսը՝ «Հայաստան դաշինք»-ի: Հարցվածների 4,1 տոկոսը նշել է, որ կքվեարկի ԲՀԿ-ի, իսկ 3,1 տոկոսը «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին: «Հանրապետություն» կուսակցության օգտին քվեարկելու ցանկություն է հայտնել հարցվածների 2,5 տոկոսը, ԼՀԿ-ի օգտին՝ 2 տոկոսը: Հարցվածների շրջանում  Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը 1,6, ՀԱԿ-ը  1,1, իսկ «Սասնա ծռեր»-ը 0,6 տոկոս վարկանիշ ունեն:

Արման Նավասարդյանն ընդգծեց, որ նախորդ հարցումների համեմատ՝ «Իմ քայլը» վարկանիշի  որոշակի նվազում ունի:

«Մոտ 2 տոկոսի չափով նվազել է, ինչը սպասելի էր անցած շաբաթվա իրադարձությունների համատեքստում: Միևնույն ժամանակ, 14,3 տոկսով աճել է «Հայաստան» դաշինքի վարկանիշը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+