Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−6°
  • Վանաձոր+1°
  • Կապան+1°
  • Սևան−3°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 07:06

Քվեարկության ժամանակ խախտումներ արձանագրած լրագրողին կանչել են վարժական հավաքի

Քվեարկության ժամանակ խախտումներ արձանագրած լրագրողին կանչել են վարժական հավաքի

Քարոզարշավի ամբողջ ընթացքում և քվեարկության օրն իշխող ուժի կողմից բազմաթիվ խախտումներ արձանագրած՝ News.am-ի լրագրող Նարեկ Խաչատրյանն ընտրության հենց հաջորդ օրը վարժական հավաքներին մասնակցելու ծանուցում է ստացել, հայտնել է լրատվամիջոցը։

ԶԼՄ-ն հայտնել է, որ Խաչատրյանն ակտիվ լուսաբանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքը, արձանագրել բազմաթիվ խախտումներ։ Քվեարկության օրը նա Սոթքում նկարահանել էր ընտրատեղամասում հարյուրավոր զինծառայողների կուտակումը քվեարկության ավարտից րոպեներ առաջ, ինչպես նաև զինծառայողների հետ ընտրատեղամաս մտած ու նրանցից չհեռացող քաղաքացիական հագուստով անձանց, ովքեր չունեին որևէ կարգավիճակ, որը նրանց թույլ կտար այդ պահին գտնվել ընտրատեղամասում։

ԶԼՄ-ն մանրամասնել է, որ ՊՆ խոսնակը քվեարկության օրը մոտեցել է ՔՊ շտաբի մոտ աշխատող News.am-ի մեկ այլ լրագրողի, հետարքրվել և իմացել, թե ո՞ր լրագրողն էր զինվորների քվեարկության մասին տեսանյութի հեղինակը։

«Զուգադիպությո՞ւն է արդյոք. այս զանգից հաշված ժամեր անց Խաչատրյանին զանգահարում են և հրավիրում Զինկոմիսարիատ։ Ներկայանալուց հետո լրագրողը առաջիկա 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր է ստանում»,- հայտնում է ԶԼՄ-ն։

Լրատվամիջոցը նաև հիշեցրել է, որ Արագածոտնի մարզում ՔՊ քարոզարշավի ժամանակ Խաչատրյանը նկարահանել էր, թե ինչպես են մարզի մի քանի համայնքի դպրոցներ դադարեցրել դասերը և կազմակերպված ձևով՝ ուսուցիչներով, աշխատակիցներով ու աշակերտներով գնացել իշխող ուժի նախընտրական հավաքին մասնակցելու։ Դրանից հետո իշխանությունը հայտարարել էր, թե չորս դպրոցի տնօրեններ ազատման դիմումներ են գրել։

Նշվում է, որ Խաչատրյանն անցել է իր ժամկետային զինվորական ծառայությունը, միշտ պատրաստ է կատարել իր պարտքը հայրենիքի առջև, կմասնակցի վարժական հավաքին։ Սակայն ԶԼՄ-ն հարց է ուղղել․ «Ի՞նչ բանակ է այսօր կառուցում իշխանությունը՝ ծառայությունն օգտագործելով որպես մահակ»։

Հունիսի 4-ին «Փաստ» թերթը գրել էր, որ Ռուսաստանից Հայաստան վերադարձող մինչև 55 տարեկան ՀՀ քաղաքացիներին միանգամից տանում են 25-օրյա վարժական հավաքների։

Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել են Ազգային ժողովի ընտրություններ, որոնց մասնակցել է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։ Ընտրությանը, ԿԸՀ նախնական տվյալներով, մասնակցել է 1 477 736 (58,94%) մարդ՝ 2 503 976 ընտրողից: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» (49,825%), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքով չի հաղթահարել անցողիկ 4%-ի շեմը, վերահաշվարկ է պահանջել։ Վերջնական արդյունքը կհրապարակվի հունիսի 14-ին՝ ինքնաշխատ եղանակով վերահաշվարկներից հետո։

«Ուժեղ Հայաստանը» հայտարարել էր, որ ԿԸՀ տվյալները չեն արտացոլում ընտրությունների իրական արդյունքները։ Ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել էր իշխանության յուրացման փորձի և ԿԸՀ-ին ճնշելու մեջ։

Կարդացեք նաև՝

Ի՞նչ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+