Մինչև 55 տարեկան ՀՀ քաղաքացիներին, որոնք Ռուսաստանից վերադառնում են Հայաստան, միանգամից տանում են 25-օրյա վարժական հավաքների, գրել է «Փաստ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ արդեն իսկ սկսված գործընթացի նպատակն այն է, որ այդ մարդիկ քվեարկության մասնակցեն իրենց «հսկողության» ներքո։ Բացի այդ, թերթի համոզմամբ, նման օրինակներով իշխանությունները փորձում են վախեցնել և կանխել ՀՀ քաղաքացիների մուտքը Հայաստան՝ մինչև ընտրությունների օրը ներառյալ:
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հունիսի 7-ին։ Իշխանության համար պայքարում է 18 քաղաքական ուժ։




































