Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+8°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 17:12

Եթե առաջիկա կիրակի լինի Սահմանադրության հանրաքվե, ապա այն չի կայանա․ Սերժ Սարգսյան

Եթե առաջիկա կիրակի լինի Սահմանադրության հանրաքվե, ապա այն չի կայանա․ Սերժ Սարգսյան

Եթե նույնիսկ առաջիկա կիրակի օրը լինի Սահմանադրական հանրաքվե, ապա այն ուղղակի չի կայանա, Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ըստ նրա՝ ներկայիս իշխանությունները պարզապես չեն հասցնի հանրաքվե իրականացնել, և բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս դա։

«Չեմ կարծում, որ նրանք կարողանալու են հրաժարվել Անկախության հռչակագրից, որովհետև չեն հասցնի, չեն կարող»,- նշել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները չեն հասցնի պաշտոնավարել մինչև 2026 թվականը: Սերժ Սարգսյանը նշել է, որ իրենք պատրաստում են փողոցային պայքար, և դրա համար ունեն ծրագիր։

«Մենք առանց ծրագրի չենք գործում, բայց չեմ կարծում, որ այդ ծրագիրն իմաստ ունի հրապարակել»,- հավելել է Հանրապետական կուսակցության առաջնորդը։

Երրորդ նախագահը տեղեկացրել է, որ այս պահին դեռ հայտնի չէ՝ ով կստանձնի շարժման առաջնորդությունը և հայտարարել, որ ինքը պատրաստ չէ դա անել:

Լրագրողների հետ զրույցում Սարգսյանը պատասխանել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ինքը խոսելուց առաջ ճիշտ կանի՝ «հայելուն նայի և ամաչի»:

«Եթե ամաչելուց ենք խոսում, ձեր նշած անձնավորությունը ու նրա հետ մի 70-80 մարդ այդ մասին ընդհանրապես պետք է լռեն, որովհետև իրենք պետք է կարմրեն, երբ նայեն հայելու մեջ»,- ասել է նախկին նախագահը։

Սարգսյանը նաև պնդել է՝ թեև իշխանությունները լիովին չեն ուրացել Հայոց ցեղասպանությունը, սակայն այդ ճանապարհին են։

«Ենթադրել, թե նրանք ինչ են մտածում, ինչու են անում, անշնորհակալ գործ է: Որ ասեմ՝ 100%-ով ուրացել են, չէ՛, այսօր եկել են այստեղ, բայց իմ կարծիքով՝ այդ ճանապարհին են: Ինչ էլ նրանք ասեն, ինչ էլ անեն, միևնույն է, մեր ժողովրդի 80%-ն ասելու է, որ նրանք դավաճան են: Այնպես որ, նրանց ասածի վրա ուշադրություն դարձնելն անշնորհակալ գործ է»,- եզրափակել է Սարգսյանը։

Ապրիլի 24-ին նշվում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Այս օրը հայերը և ամբողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում մարդկության դեմ կատարված հրեշավոր հանցագործության զոհերի հիշատակին, որը խլել է մեկուկես միլիոնից ավելի հայերի կյանք։

Armenia Today-ի խմբագրակազմը հավաքել է Ցեղասպանության վերաբերյալ հիմնական ուսումնասիրություններ, ինչպես նաև արվեստի գործեր և դժոխքի տանջանքները վերապրած մարդկանց հիշողություններ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+