Ապրիլի 20-23-ը հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի ներգրավմամբ անց է կացվել գնդային մարտավարական զորավարժություն, որի առաջին փուլում, նպատակ ունենալով ստուգել զորամասի մարտական պատրաստականությունն ու դրանց հետ կապված խնդիրների իրականացումը, համապատասխան ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի` պայմանականորեն զբաղեցնելով մարտական կիրառման շրջանները: Այս մասին տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը։
Գումարտակներից մեկի ուժեղացված կազմով անցկացված մարտական հրաձգության փուլում, որին, բացի միավորման հրամկազմից, ապրիլի 23-ին հետևել և մասնակիցներին ուսումնամեթոդական ցուցումներ է տվել նաև պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը, խաղարկվել են պաշտպանողական ու հարձակողական բնույթի մարտավարական դրվագներ՝ հաշվի առնելով ինչպես ապրիլյան առճակատման օրերին տեղի ունեցած մարտական գործողությունների առանձնահատկությունները, այնպես էլ զորամասի առջև դրված իրական խնդիրները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






