Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:37

Թերթը մանրամասներ է հայտնել պատգամավոր Տարոն Մարգարյանի մեղադրանքներից

Թերթը մանրամասներ է հայտնել պատգամավոր Տարոն Մարգարյանի մեղադրանքներից

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին իրավապահները մեղադրում են դպրոցների և մանկապարտեզի հարակից հողատարածքներից հատվածներ օտարելու մեջ, որոնք չեն ծառայել ուսումնական նպատակներով, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթը հիշեցրել է, որ այդ գործը քննվում է 2018-ի օգոստոսից և գործով ներգրավված է 9 անձ: Ըստ հրապարակման՝ 2021թ. դեկտեմբերին քննիչները հրաժարվել են մի հանցակազմից, որը հիմա «նորից են փորձում առաջ քաշել»:

ԶԼՄ-ն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ներկայիս իշխանությունների օրոք ուսումնական հաստատություններին պատկանող տարածքները նույնպես փոխանցվում են մասնավոր կազմակերպություններին։ Մասնավորապես, 2021թ․ կառավարության որոշմամբ՝ Երևանի կենտրոնի Իսակով պողոտայի 13/12 հասցեի «Երևանի երաժշտական հ. 13 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին պատկանող տարածքը` 9446 քմ մակերեսով և 360 քմ մակերեսով կաթսայատան շինությունը վերցրել են դպրոցից ուղղակի վաճառքով՝ առանց աճուրդի, տրամադրել են «Արմենիա վայն գործարան» ընկերությանը, որը տարածքում բիզնես կենտրոն է կառուցել:

«Դարձյալ դպրոցին հարակից տարածքն ուսումնական նպատակին չի ծառայել, բայց այս դեպքում որևէ մեկը չի պատժվել, քանի որ իրավապահները հանցակազմ չեն տեսել»,- ասված է հրապարակման մեջ:

Հունվարի 11-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի ընտրություններին ընդառաջ՝ հրամայել էր ձերբակալել իր ընդդիմախոսներին։ Ըստ թերթի՝ վարչապետը հանձնարարական էր տվել առաջիկայում գտնել, իսկ անհրաժեշտության դեպքում «ստեղծել» հիմքեր՝ գործեր հարուցելու և բոլոր նրանց ձերբակալելու, ովքեր փորձում են քննադատել իշխանություններին։

Մարտի 12-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել էր Հայաստանի խորհրդարան՝ պատգամավոր Հովիկ Աղազարյանին, ինչպես նաև Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով։ Տեղեկությունն Armenia Today-ին հաստատել էր Դատախազության մամուլի ծառայությունը։

Աղազարյանի և Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ Ազգային ժողովի համաձայնության մասին որոշման նախագծերը հրապարակվել էին ԱԺ-ի պաշտոնական կայքում, սակայն հաջորդ նստաշրջանի օրակարգ չէին ընդգրկվել։ Երկու պատգամավորի գործն էլ վերաբերում է կոռուպցիոն գործարքներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+