Երևանի քաղաքապետարանը մտահոգված է իր աշխատակիցների ձերբակալությունների կապակցությամբ, ասել է քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Նրա խոսքով՝ այս կալանավորումների մեջ «ինչ-որ բան այն չէ», ինչը կարող են հաստատել բերման ենթարկվածների և ձերբակալվածների փաստաբանները։
«Երևանի քաղաքապետարանն այդ մասին որոշակի մտահոգություններ ունի, որովհետև եթե, օրինակ, դուք ծանոթանաք տվյալ գործով ձերբակալված, կալանավորված կամ կալանքը մասնակի բավարարված մեր գործընկերների փաստաբանների հետ, ապա կհասկանաք, որ մի բան այնպես չէ»,- հավելել է Կոստանյանը։
Նա նշել է, որ հիմնավոր կասկածների դեպքում քաղաքային իշխանությունները համագործակցում են իրավապահ մարմինների հետ: Խոսելով քաղաքապետարանի և նրան ենթակա կառույցների մասին՝ նա ընդգծել է, որ շուրջ 30 հազար մարդ է աշխատում քաղաքապետարանում, և եթե քաղաքային իշխանությունները դադարեցնեն համագործակցել նրանց հետ, ովքեր «դուրս են գալիս խաղի սահմանված կանոններից», ապա դա կանի օրենքի պահանջով։
Փետրվարի 6-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ կոռուպցիոն բնույթի գործի շրջանակում փետրվարի 5-ին ձերբալավել է 8 անձ, որոնց թվում՝ Երևանի քաղաքապետարանի 3 պաշտոնյա։ Նրանցից 4-ի նկատմամբ կալանք էր կիրառվել, 4-ից 3-ը քաղաքապետարանի պաշտոնյաներ էին։ Մարտի 4-ին Կոստանյանը հայտնել էր, որ քաղաքապետարանի պաշտոնյա է ձերբակալվել։