Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 14:37

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի թշնամական գործողությունները

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի թշնամական գործողությունները

Մոսկվան ակնկալում է, որ Ադրբեջանը հավատարիմ կմնա Ռուսաստանի հետ դաշնակցային համագործակցության սկզբունքներին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Փոխարտգործնախարարը մեկնաբանել է երկու երկրների հարաբերություններում փոփոխությունները, այդ թվում՝ Ռուսական տան փակումը և Ադրբեջանում Sputnik գործակալության գրասենյակի լուծարումը։

«Վստահ եմ, որ պաշտոնական Բաքուն հասկանում է մեր երկրների միջև դաշնակցային համագործակցության կարևորությունը ղեկավարների կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։ Ուզում եմ հուսալ, որ ադրբեջանցի գործընկերների գործողությունները կբխեն մեր հարաբերությունների բոլոր ասպեկտներն ընդգրկող այդ համաձայնագրերի իրականացման առանցքային կարևորության ըմբռնումից»,- լրագրողների հետ զրույցում նշել է Գալուզինը։

Նա ընդգծել է, որ փոխգործակցության հիմքը մնում է երկրների ղեկավարների որոշումները, և ցանկացած գործողություն, որը դուրս է դաշնակցային ձևաչափից, պետք է բացառվի։

Այսօր ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին Բաքվում Sputnik գործակալության ադրբեջանական գրասենյակի վերջնական լուծարման մասին։

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վատթարացել էին նախորդ տարվա դեկտեմբերին AZAL ինքնաթիռի կործանումից հետո։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ինքնաթիռը «խոցվել է ռուսական տարածքում» և պահանջել էր, որ ռուսական կողմը ներողություն խնդրի Բաքվից։

Փետրվարին Ադրբեջանը ռուսական կողմին պաշտոնական ծանուցում էր ուղարկել իր տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աշխատանքը դադարեցնելու մասին։ Դա տեղի էր ունեցել, երբ ադրբեջանական իշխանամետ հեռուստաալիքներից մեկը հրապարակել էր ռեպորտաժ, որտեղ ռուսական կենտրոնի աշխատակիցները մեղադրվում էին ոչ բարեկամական և լրտեսական գործունեության մեջ։ Ի պատասխան՝ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը հայտարարել էր, որ կազմակերպության գործունեությունը սահմանափակվում է կրթության, մշակույթի և գիտության ոլորտներով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+