Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարծում է՝ արտակարգ դրության սահմանափակումները պետք է շարունակվեն նաև ապրիլի 14-ից հետո, և նման առաջարկ է ներկայացնելու կառավարությանը։
«Մեր առաջարկությունը կառավարությանը լինելու է արտակարգ դրությունը երկարացնել: Իհարկե, որոշումը կընդունվի հաշվի առնելով շատ հանգամանքներ, սակայն իմ բացման խոսքում նշված գործողությունների շարունակականությունը ապահովելու համար կարծում եմ, որ արտակարգ դրության ռեժիմը կարևոր է», — ասաց նախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







