Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:39

Պաշտպանության նախարարը հայտնել է ՃՏՊ-ների հետևանքով զոհված զինծառայողների թիվը

Պաշտպանության նախարարը հայտնել է ՃՏՊ-ների հետևանքով զոհված զինծառայողների թիվը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զինծառայողների շրջանում զոհերի թիվը 2023 թվականին կազմել է 12 դեպք, 2022-ին՝ 17 դեպք:

Պապիկյանը բանակում ոչ մարտական պայմաններում մահերի թվի մեջ ինքնասպանություններից, սպանություններից բացի առանձնացրել է ՃՏՊ-ների, հիվանդության հետևանքով դեպքերը:

«Այն թվերը, որոնք վերաբերում են բանակում ոչ կանոնադրային հարաբերություններին, դրանք ընդունում ենք որպես մեր խնդիրներ և դրանց հետևից գնում ենք, համագործակցում ենք իրավապահ մարմինների հետ, որպեսզի կարողանանք վեր հանել բոլոր խնդիրների սկզբնական աղբյուրը: Այս հետևողականությունն իր արդյունքն ունենալու է»,- համոզմունք է հայտնել նախարարը:

Նա հիշեցրել է, որ բանակը հասարակության մի մասն է և հանդիսանում է նրա հայելին, սովորական կյանքում սպանության ու ինքնասպանության դեպքերն իրենց արտացոլումն են ունենում բանակի վրա: Այդուհանդերձ, Պապիկյանն ընդունել է, որ ոչ մարտական պայմաններում մահերն ամենացավալի խնդիրն են, ՊՆ-ն պետք է լուծի  այս հարցը, որպեսզի զինծառայողներին ողջ ու առողջ հասցնի իրենց տուն:

Անդրադառնալով զորակոչի մասին հարցին՝ նախարարը նշել է, որ ծառայելու պատրաստակամության պակաս է գրացվել, շատերը փորձում են զարտուղի ճանապարհներով խուսափել զինվորական ծառայությունից

«Զորակոչի հետ կապված կան մտահոգիչ խնդիրներ, և այս ուղղությամբ մենք հիմա աշխատանք ենք տանում, մի շարք փոփոխություններ ենք նախաձեռնելու կառավարության որոշումներում: Հնարավոր է՝ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն ունենանք»,- հավելել է նախարարը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+