Հայաստանում մարտի 24-ի ժամը 18.30-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված 249 դեպք կա, որոնց մեծ մասը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում են, մյուսները՝ հանրապետության այլ բուժհաստատություններում: Այս մասին իր տեսաուղերձում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը ներկայացրել է հետևյալ տվյալները՝
- «Մեր վարակակիր հայրենակիցների շրջանում 65-ից բարձր տարիքի 11 անձ կա, 75-ից բարձր տարիքի՝ 5 անձ, 80-ից բարձր տարիքի պացիենտ այս պահին չունենք։
- Ընդհանուր առմամբ թոքաբորբ տանող 30 հիվան ունենք, նրանիցից 5-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժնում և դժբախտաբար նրանցից մեկի՝ 77 տարեկան մեր հայրենակցի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ի վիճակը՝ ծանր։
- Այս պահի դրությամբ ունենք 868 մեկուսացված քաղաքացիներ, ավելի քան 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում տներում, և հույս ունեմ նրանք բոլորը ճշգրտորեն կպահպանեն մեկուսացման պայմանները։
- Ինչ վերաբերում է վարակի տարածման աշխարահագրությանը. դեպքեր ունենք Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում։ Այս դեպքերի մեծ մասի ծագումնաբանությունը մեզ հայտնի է։
- Կորոնավիրուսի տարածման 3 զարգացող ճյուղ ենք ունցել՝ Իրանից ժամանած մեր հայրենակիցները, «Էջմիածնի» դեպքը, «Երևանի արտադրամասի» դեպքը։ Մեզ հաջողվեց կանգնեցնել «Իրանի» և «Էջմիածնի» ճյուղերը և պայքարում ենք «Արտադրամասի» ճյուղի տարածումը կասեցնելու համար։
- Մարտի 23-ի վերլուծությունը ցույց է տալիս, որ «Արտադրամասի» ճյուղն անկանխատեսելի զարգացումներ է ունեցել։ Նոր դեպքեր են հայտնաբերվել Երևանի և Չարենցավանի արտադրամասերում»,-նշել է վարչապետը՝ հավելելով, որ այս ամենի բերեց նրան, որ պետք է գնալ նոր սահմանափակումների։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







