Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:24

Պատրաստ ենք ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցիներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակել հայ գերիների հետ․ Փաշինյան

Պատրաստ ենք ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցիներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակել հայ գերիների հետ․ Փաշինյան

Գերիների խնդիրը մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում է, և ես ափսոսանք եմ հայտնում, որ այդ հումանիտար հարցն օգտագործվում է քաղաքական նպատակներով, քաղաքացիների հարցերին պատասխանելու ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել ճկունություն ցուցաբերել այս հարցում և առաջարկել է ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցի անձանց փոխանակել մեր գերիների հետ՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։

«Մենք բոլոր դեպքերով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների միջազգային դատարան ենք դիմել, հրատապ միջոցներ կիրառելու որոշումներ ունենք, նաև միջազգային կառույցների ու հանրության ուշադրությունն այդ խնդրի վրա ենք հրավիրել»,- ընդգծել է նա։

Վարչապետն այդ աշխատանքը բավարար է համարում, քանի դեռ բոլոր գերեվարվածները չեն վերադարձել ՀՀ։

«Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում գերեվարվածների ընտանիքներից, որ չունենք ոչ մի հաջողություն»,- հավելել է նա։

Հոկտեմբերի 10-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ Բաքվի կողմից գերեվարված հայերի ճակատագրի վերաբերյալ հարցին, հայտարարել էր, որ Երևանի և Բաքվի միջև «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման համար լավ պայմաններ են հասունացել։

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների։ Բաքուն այս պահին հաստատում է 33 անձի գերությունը:   

Մանրամասները՝ տեսանյութում

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+