Այժմ Երևանի և Բաքվի միջև «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման համար լավ պայմաններ են հասունացել, այսպես է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ Բաքվի կողմից գերեվարված հայերի ճակատագրի վերաբերյալ հարցին։
«Մենք բազմիցս մեր գործընկերներին կոչ ենք արել և՛ երկկողմ, և՛ եռակողմ ձևաչափերով ավարտել գերիների փոխանակումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով»,- ընդգծել է ռուս դիվանագետը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների։ Բաքուն այս պահին հաստատում է 33 անձի գերությունը:
Մանրամասները՝ տասնյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







