Եթե ուզում են ձեռնամարտի բռնվել, դրա համար ավելի հետաքրքիր ու հարմար տեղեր կան, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով ՔՊ-ականների հետ հնարավոր բախումների մասին հարցին:
«Միգուցե փորձեն սադրել, որպեսզի ինձ հունից հանեն ու ֆիզիկական ուժ գործադրեմ, որ հետո գնան ոստիկանությունում բողոքներ գրեն: Տարբեր տարիների նման փորձեր եղել են: Պետք է սառնասիրտ եղել»,- նշել է նա
Քոչարյանի խոսքով՝ երբ իշխանությունները իրենց հիմնական գործը՝ երկրի անվտանգությունը և մնացած հարցեր ձախողում են, մնում է միայն կախվել նախկիններից:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել են, որ իշխանականները վախով և անհամբերությամբ են սպասում պատգամավորալան մանդատ ստացած Լևոն Քոչարյանին:
Մանրամասները՝ տեսանյութում
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







