Երկուշաբթի՝ նոյեմբերի 13-ին, ՔՊ-ում կարևոր հավաք է սպասվում, պատգամավորներին զգուշացրել են, որ խմբակցության նիստին բոլորի ներկայությունը պարտադիր է. դերաբաշխում են անելու՝ կապված հաջորդ օրը մեկնարկող քառօրյայի հետ, գրում է «Հրապարակ»-ը։
«ՔՊ-ականները պետք է նախապես պատրաստվեն, թե ինչ ելույթներ ունենան, ինչ հարցեր հնչեցնեն, ինչպես փառաբանեն առաջնորդին ու նրա կառավարությունը։ Երկրորդ կարևոր իրադարձությունն էլ կա` խորհրդարան է գնալու Լևոն Քոչարյանը, ում իշխանականները վախով և անհամբերությամբ են սպասում»,- գրում է թերթը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ՔՊ-ական պատգամավորները քննարկում են Լևոն Քոչարյանին մանդատից զրկելու հարցը։
Բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտնի էր դարձել, որ ՀՀ իշխանությունները 2024-ին ավելի քան 20%-ով կավելացնեն վարչապետի աշխատակազմին տրամադրվող հատկացումները։





































