Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:34

Ի՞նչ քայլեր են արվում սահմանային հսկիչ կետերում՝ կորոնավիրուսի կանխարգելման մասով

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ հունվարի 24-ից անցել են սահմանային հատուկ ուժեղացված ռեժիմի՝ անձնակազմի ավելացում, տեխնիկական հագեցվածություն և այլն:

«24.01-ից մինչև 18.03-ի ժամը 9.00-ի դրությամբ՝ 493 ուղևոր ՀՀ մուտք գործելուց լրացրել են  հասցեական քարտեր, դրանք վտանգավոր երկրներից եկած քաղաքացիներն էին: 19 900-ն այն ուղևորներն են, ովքեր չեն գալիս անապահով երկրներից, սակայն լրացվում էր հասցեական քարտեր: Բացի 493-ից, հսկիչ կետերից անմիջապես հոսպիտալացում է տեղի ունեցել 65 անձի համար, իսկ մեկուսացվածների թիվը հասնում է 100-ի, որոնց մեջ կան նաև վերջերս Իտալիայի չարթերային չվերթով Հայաստան ժամանած անձինք»,- տեղեկացրեց Ավագյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է վերահսկվում քաղաքում գործող տարբեր հասարակական նշանակության կառույցների ախտահանումը, Ավագյանը նշեց.

«Բնակչությանը սպասարկող կազմակերպությունները առավել խիստ  գործատուի կողմից պետք է ապահովվեն պաշտպանիչ միջոցներով, հիգիենիկ ու սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող բոլոր միջոցներով: Մենք վերահսկողություն ենք իրականացրել բողոքների հիման վրա, քանի որ մինչ այժմ նման լծակ չենք ունեցել: Եթե կա բողոք, ապա իրականացվում է ստուգվում և, համապատասխանաբար, կիրառվում վարչական վարույթ»:

Ինչ վերաբերում է  մինչ վարակի նման տարածումն իրականացված միջոցառումներին, մասնավորապես, արդյոք բավարար քայլեր ձեռնարկվել են այն կանխարգելելու համար, տեսչական մարմնի ղեկավարն ասաց.

«Ոչ մի երկիր ապահովագրված չէր կորոնավիրուսի թափանցումից: Նույնիսկ մեզանից ավելի ուժեղ միջոռացառումներ իրականացրած երկրները չկարողացան խուսափել վարակից: Բազմիցս առիթ ունեցել եմ խոսելու մեր իրականացրած միջոցառումներից: Երկու անգամ ուժեղացվել է յոթ սահմանային հսկիչ կետերում հսկողությունը: Դրանցից  երկուսը օդային են, մեկը՝ երկաթուղային, մյուսները ցամաքային»:

Նա նաև խոսեց առավել խստացված միջոցառումներից: Մասնավորապես՝ օդանավակայանում, հեռահար ջերմաչափերը հնարավոր է չարձանագրեն ուղևորի ջերմությունը: Այս առումով որոշում է կայացվել, անկախ այն փաստից ուղևորն ունի ջերմություն, թե ոչ, մեկասուացնել, օրինակ՝ Իտալիայից եկած քաղաքացիները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+