Ե՞րբ Ալմաթիի հռչակագիրը դարձավ արցախյան հակամարտության կարգավորման հիմք և ո՞վ է դրա նախաձեռնողը, այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ վկայակոչելով արձանագրությունները:
«Ալմաթիի Մինսկի հռչակագրին միանալու արձանագրությունը ես գուցե դե յուրե ձևակերպումների տառի իմաստով այդքան էլ ճշգրիտ չեմ եղել, բայց բառի բուն իմաստով և ոգու իմաստով ճշգրիտ եմ եղել»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը մեջբերեց Լևոն Տեր-Պետրոսոյանի պատասխանը 1991 թվականի դեկտեմբերին ունեցած հարցազրույցներից մեկում, ըստ որի առաջին նախագահը ասել է՝ ռուսաստանյան ինքնավարությունների կարգավիճակը այսօր այնպիսին է, որ կարծում եմ, որ լիովին կբավարարեր ԼՂ բնակչությանը, ավելին՝ մենք չենք էլ ցանկանում:
«Ահա այս պահերից է, որ Ալմաթիի հռչակագիրը հայտնվել է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







