Արցախի Պն-ն հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրությունը այն մասին տարածում, թե ժամը 17:25-ի սահմաններում Պաշտպանության բանակը Մարտունու շրջանում ամրաշինական աշխատանքներ է իրականացրել, որոնք կանգնեցվել են Բաքվի գործողությունների արդյունքում:
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 9֊ին` ժամը 17:25֊ի սահմաններում փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, բացարձակ կեղծիք է», – ասված է հաղորդագրության մեջ։
«Ադրբեջանի ՊՆ֊ն նման լուրեր տարածելով հող է նախապատրաստում հերթական սադրանքի համար», — նշվում է ՊՆ հայտարարության մեջ։
Ավելի վաղ Արցախի պաշտպանությա նախարարությունը հերքել էր Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը՝ Շուշիում ամրաշինական աշխատանքներ կատարելու վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







