Արցախի պաշտպանությա նախարարությունը հերքել է Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը՝ Շուշիում ամրաշինական աշխատանքներ կատարելու վերաբերյալ, հայտնում են Արցախի ՊՆ-ից։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 8֊ին , ժամը 19:05֊ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Շուշիի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Ադրբեջանի ՊՆ֊ն կեղծ հաղորդագրությունների տարածմամբ շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստություն», — ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ԱՀրցախի ՊՆ-ն հայտնել է ադրբեջանական կողմի կուտակումների մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







