Հայաստանի ու Բաքվի ԱԳ նախարարների՝ հունիսի 12-ին նախատեսված բանակցություններն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կապեց Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան այցի հետ:
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ նա արդեն ժամանել է Ադրբեջան, այցը պետք է այս օրերին լիներ, իր կարծիքով՝ պատճառը դա է: Մեկնաբանելով հայ-ադրբեջանական բանակցություններում ի հայտ եկած տարաձայնությունները՝ Սիմոնյանն ասաց, որ երբեմն պարզունակ բաները կարող են հակասությունների բերել:
«Հաճախ լինում է, որ ամենապարզունակ բանի տակ, որի շուրջ ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմերը ոչ մի միտում չեն ունենում, կարող է ինչ-որ մեկի կողմից այլ կերպ մեկնաբանվել»,- ասաց Սիմոնյանը և հավելեց, որ երկու կողմերն էլ ամեն ինչ անում են այլ կարծիքների ու մեկնաբանությունների տեղիք չտալու համար:
Ինչ վերաբերվում է այցից հետո դիրքորոշման կոշտացմանը, Սիմոնյանը քիչ հավանական է համարում: Նրա խոսքով՝ Ադրբեջանի դիրքորոշումն ավելի շուտ կախված է հայկական կողմի դրսևորած քաղականությունից կամ պահվածքից:
Հունիսի 8-ին հայտնել էինք, որ Վաշինգտոնում նախատեսվող Երևան-Բաքու քննարկումների հերթական փուլը հետաձգվում է։ «Ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է: Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,- ասված էր ԱԳՆ հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն Արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում էր հունիսին՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Քննարկումները մեկնարկելու էին հունիսի 12-ին։
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







