Վաշինգտոնում նախատեսվող Երևան-Բաքու քննարկումների հերթական փուլը հետաձգվում է, հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։
«Ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է: Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»,- ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն Արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում էր հունիսին՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Քննարկումները մեկնարկելու էին հունիսի 12-ին։
Լապշինը դատական հայցով է սպառնացել ՀՀ-ին՝ երկիր մուտքն արգելելու համար
Ռուս-իսրայելական բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինը հայտարարել է, որ կարող է իրավական գործընթաց նախաձեռնել Հայաստանի դեմ, եթե երկիր մուտք գործելու...





































