Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտադիր է հաջորդ շաբաթ ուղևորվել Հայաստան, Առաքելության առաջատար խումբը՝ կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, այստեղ կժամանի սեպտեմբերի 15-ին: Այս մասին ТАСС-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Ինչպես նշել է մամուլի քարտուղարը, ՀԱՊԿ-ում ձեռնամուխ են եղել երեքշաբթի կայացած Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք վերաբերում են կազմակերպության առաքելության ուղղմանը Հայաստան՝ գնահատելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանի առանձին շրջաններում ստեղծված իրավիճակը և կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների կողմից հանգամանալից զեկույց պատրաստելու համար:
Զայնետդինովի տեղեկատվության համաձայն՝ առաքելության կազմում կընդգրկվեն ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության քարտուղարության աշխատակիցներ են և ՀԱՊԿ միացյալ շտաբի զինծառայողներ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստան ուղարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելությանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






